• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Սեյրան Օհանյանը հայտարարությմաբ է հանդես եկել

Ազգային տոնացույցում ինձ համար երկու ամիս առանձնահատուկ նշանակություն ունեն. սեպտեմբերը, երբ մենք ազգովին հռչակեցինք Հայաստանի և Արցախի անկախությունը, և մայիսը, որովհետև չլինեին մայիսյան հաղթանակները, չէր լինի և այն ազատ, անկախ հայրենիքը, որի մասին երազում էինք բոլորս:


Այսօր հայ ժողովուրդը հերթական անգամ տոնում է մայիսյան փառահեղ հաղթանակները՝ Հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման 25-րդ հոբելյանական տարեդարձը:


Առաջնահերթորեն շնորհավորանքներս ուզում եմ հղել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին: Նա է մեր ժողովրդի անվտանգության, ռազմաքաղաքական կայունության և խաղաղության երաշխավորը, իսկ նրա ակունքներում մեր կամավորականների, ազատամարտիկների, երկրապահների ջոկատներն էին, որ պայքարի էին ելել՝ տոգորված հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրով, նվիրումով, հայրենիքը փրկելու կամքով ու վճռականությամբ, և իզուր չէ, որ Մայիսի 8-ին մենք նաև նրանց՝ Երկրապահի օրն ենք նշում:



Ես առանձնահատուկ սիրով, ջերմությամբ և հպարտությամբ եմ վերաբերվում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, որտեղ անցել են իմ ծառայության ամենապատասխանատու, ամենադժվար, ամենապատվաբեր տարիները: Պաշտպանության բանակը արդեն մեկ քառորդ դար կարողանում է պատվով լուծել իր առջև դրված նույնիսկ ամենավտանգավոր խնդիրները՝ ամենաբարդ պայմաններում և ամենասուրբ հողի վրա:


Ինձ համար թանկ է Արցախի ամեն թիզ հողը, ինձ համար թանկ են պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր հրամանատարի կյանքն ու առողջությունը: Եվ այսօր էլ չափազանց կարևորում եմ այն ազնիվ նվիրումը, որով ազգային բանակի զինվորներն ու հրամանատարները շարունակում են կատարելագործել իրենց մարտական պատրաստվածությունն ու կարողությունները և արժանապատվորեն իրականացնելով ամենօրյա քրտնաջան, լարված և հիրավի հերոսական ծառայությունը՝ անառիկ պահում մեր մարտական ընկերների, մեր որդիների արյամբ գծված ու սրբացած հողը:


Խոնարհվում եմ այն քաջ հայորդիների շիրիմներին, որոնք իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի փրկության զոհասեղանին՝ Արցախյան գոյամարտի առաջին օրերից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը, մինչև այսօր:

Բոլորին անխտիր՝ հավերժ փառք և խոնարհում:


Ես այսօր խորին երախտագիտությունս եմ հայտնում մեր պապերին ու հայրերին, որոնց սխրագործությունները արտացոլվել են մեր հաղթանակներում, և շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների կապակցությամբ ՝ Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, ազատամարտիկներին, երկրապահներին, Ազգային բանակի զինվորներին ու սպաներին, ողջ հայ ժողովրդին, որովհետև, ըստ էության, հաղթել է ժողովուրդը…


Թո´ղ մեր զինվորը ամուր ու անփորձանք լինի: Թո´ղ հայոց սահմանները անառիկ լինեն: Թո´ղ մեր ժողովուրդը ապրի այն արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով, որին արժանի է: Եվ թո’ղ իրականություն դառնան ուժեղ, արդար, պաշտպանված Հայրենիք ունենալու մեր ամենանվիրական երազանքները:


Սեյրան Օհանյան



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 31

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter