• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Պետք է հստակ «մեսիջ» ուղարկել բոլորին, որ ԵԱՀԿ գրասենյակի փակումը անհետևանք չի մնա. փորձագետ

Նախորդ տարվա վերջից խնդիրներ էին առաջացել Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության մանդատը երկարաձգելու հետ կապված: Հայտնի էր նաև, որ գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է, որն ըստ էության նպատակ էր դրել ԵԱՀԿ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով ընդունելու սկզբունքը չարաշահելու միջոցով փակել տալ ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում: Ադրբեջանը երկու տարի առաջ փակել էր նաև ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում:


Ադրբեջանի պատվիրակությունը 2016թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում վետո էր կիրառել Երևանի գրասենյակի գործունեության մանդատի ժամկետը երկարաձգելու վրա՝ հայտարարելով, թե նախատեսվող ականազերծման աշխատանքները Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի կողմից չեն համապատասխանում գրասենյակի մանդատին: Ամիսներ շարունակ բանակցություններ էին ընթանում՝ հարցին լուծում գտնելու ուղղությամբ: Ինչպես իր հայտարարության մեջ նկատել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը, «Հայաստանը փոզիջման ոգով համաձայն էր, որպեսզի այդ գործողություններն ավարտվեին», ու չնայած ԵԱՀԿ-ի գերմանական և ավստրիական նախագահությունների գործադրած ջանքերին՝ հնարավոր չի եղել հասնել փոխհամաձայնության:


Երևանյան գրասենյակի փակումը նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում: Այս մասին հայտնում են նաև ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակից:


«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը կարծում է, որ պետք չէ ամեն դեպքում այս իրադարձությունը ողբերգություն դարձնել:


«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը չպետք է դիտարկել որպես ողբերգություն: Հայաստան-ԵԱՀԿ քաղաքական հարաբերությունների վրա դա էական ազդեցություն չի թողնի, քանի որ այդ նախաձեռնությունն ի տարբերություն նույն Ադրբեջանի (որտեղ գրասենյակը փակվեց 2015-ին), Հայաստանինը չէ: Հայաստանը հանդիսանում է ԵԱՀԿ լիիրավ անդամ, և այդ կառույցի հետ մեր հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: Ցավոք, գրասենյակի փակումից կտուժեն ԵԱՀԿ-ի ծրագրային ու ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Մյուս կողմից, ստեղծվում է բավական պարադոքսալ իրավիճակ. ԵԱՀԿ-ն, որը Մինսկի խմբի միջոցով ներգրավված է Ղարաբաղյան հակամարտությամն կարգավորման գործընթացում, երևանյան գրասենյակի փակմամբ զրկվում է ողջ Հարավային Կովկասում իր վերջին ներկայացուցչությունից: Սա, իհարկե, մտահոգիչ է, քանի որ հաշվի առնելով 2016թ ապրիլյան ադրբեջանական ագրեսիան՝ ԵԱՀԿ-ն պետք է առավել ակտիվացներ իր գործունեությունը թե՛ տարածաշրջանում, թե՛ Արցախում: Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Բաքվում կընկալվի որպես դիվանագիտական հաղթանակ, ինչը, բնականաբար, կխթանի նրա ապակառուցողական կեցվածքը տարբեր միջազգային հարթակներում»:


Որպեսզի գրասենյակի փակումը բացասական ազդեցություն չունենա Հայաստանի համար, փորձագետը առաջարկեց մի քանի միջոցներ. «Այդ բացասական հետևանքները շրջանցելու խնդիրը ԵԱՀԿ-ում պետք է դիտարկեն երկու մասով: Նախ պետք է Ադրբեջանին ցույց տալ իր տեղը, ինչը հստակ «մեսիջ» կլինի բոլորին, որ միջազգային կառույցի գործունեության խաթարումն անհետևանք չի մնա: Երկրորդ, ԵԱՀԿ առանցքային երկրները պետք է անեն հնարավոր ամեն բան, որպեսզի մեղմեն ԵԱՀԿ-ի ծրագրային ու ֆինանսական աջակցությամբ Հայաստանին իրականացվող ծրագրերին հասցվող հարվածը: Դրա ամենապարզ լուծումը թերևս կարող է լինել կառույցի հիմնական առաջնահերությունների ուղղությամբ ԵԱՀԿ առանձին անդամ երկրների՝ Հայաստանի հետ երկկողմ համագործակցության խթանումը՝ կյանքի կոչելով բավական հավակնոտ ծրագեր: Այս ամենը ԵԱՀԿ-ի համար իմիջային հարց է, որը սխալ կլինի, եթե անտեսվի»:


Աիդա Ղարիբյան


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 77

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter