• 23:32 – Գեներալ Մանվելի՝ թիվ 1 տպարանը պայթեցրած մերձավորն ուզում է գեներալ դառնալ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Կարող էին դիմել իրավապահներին. ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյան

Tert.am –ի հետ զրույցում Ծառուկյան դաշինքով 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր դարձած Իվետա Տոնոյանն անդրադարձավ երեկ հայ հանրությանը ցնցած ինքնաբացարկներից հրաժարվելու դիմումների նախապատմությանը, քաղաքական պայմանավորվածություններին ու կատարվածի վերաբերյալ իրենց քաղաքական գնահատականներին:


— ԲՀԿ-ից այսօր եղավ առաջին արձագանքը՝ ինքնաբացարկների սկանդալի հետ կապված, մասնավորապես, որ բոլորը տեղյակ են եղել, որ ինքնաբացարկների դիմում են գրելու: Ինքնաբացարկից հրաժարվածները, մինչդեռ, հակառակն էին պնդում: Սա դիտարկվո՞ւմ է որպես ապստամբություն դաշինքի ներսում, որի հովանու ներքո մտել են 6-րդ գումարման ԱԺ, ինչի մասին այս օրերին բազմաթիվ վերլուծություններ կան: 


-Գիտեք, լավագույն գնահատականը հանրությունն ու հասարակությունը կարող է տալ։ Ես ընդամենը կարող եմ փաստն արձանագրել։ Դիմումներ գրելու վերաբերյալ այդ թեկնածուների բարձրաձայնումներն իրականության հետ առնչություն չունեն: Եվ իրականում նրանք բոլորն էլ գրել են դիմումներ, ստորագրել են, շատ լավ իմացել են, թե ինչ դիմումների տակ են ստորագրում: Կարծում եմ՝ դա է պատճառը, որ նրանք չդիմեցին իրավապահ մարմիններին՝ պարզելու այս ստորագրությունների իսկություն։ Եթե կասկածի տակ էին դնում այդ ստորագրությունները տալու հանգամանքը, ինչպես նաև, թե իրենց փոխարեն ուրիշն է ստորագրել, կարող էին դիմել իրավապահներին և խնդրել ձեռագրաբանական հետազոտությամբ պարզել դա: Եթե իրավապահներն անդրադառնան այս հարցին, կարծում եմ, սուտ մատնության մեղադրանքով նրանց կարող է մեղադրանք առաջադրվել: Այս մասով այսքանը, և չեմ կարծում, որ պետք է ավելի մեծ չափով անդրադառնամ նրանց:


-Իսկ հնարավո՞ր է, որ նրանց դատարկ թղթեր են տրվել: 


-Ոչ, բացառվում է, որովհետև այդ գործընթացը տեղի չի ունեցել ծածուկ, գաղտագողի կամ թաքուն: Մարդիկ են ներկա եղել, բազմաթիվ մարդիկ անձամբ ականատես են եղել այդ գործընթացին: Այնպես որ, շատ պրիմիտիվ ձևով սեփական գործողությունները  արդարացնելու և քաղաքական պայմանավորվածությունները ոտնահարելու փորձեր են ընդամենը, ոչ ավելին:


Աղբյուրը այստեղ


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 34

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter