• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

«Երևանի ծայրամասային համարվող թաղամասերը շարունակելու են մնալ մեր մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում». Տարոն Մարգարյան

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում նախընտրական հանդիպումներ է ունեցել  Էրեբունի  վարչական շրջանի Մուշական և Ջրաշեն թաղամասերի բնակիչների հետ:


Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը, Տարոն Մարգարյանը նշել է, որ ինչպես Ավելի լավ Երևան ծրագրով, այնպես էլ Երևանի զարգացման առաջիկա հինգ տարիների համար նախատեսված Հանուն Երևանի ծրագրով քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում իրականացվող ծրագրերի հենքում շարունակելու է մնալ մայրաքաղաքի համաչափ զարգացումն ապահովելու սկզբունքը:


«Անցած չորս տարիների ընթացքում դուք համոզվեցիք, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովումը մեզ համար եղել է իրականացվող բոլոր ծրագրերի հիմնական սկզբունքը: Կարող եմ վստահ ասել, որ դա նաև ձե՛ր շնորհիվ էր, քանի որ աշխատանքային իմ շրջայցերի ժամանակ, երբ այցելում էի Մուշական և Ջրաշեն, դուք արդարացիորեն նշում էիք, որ լինելով ծայրամասային թաղամասեր, միշտ մատնված եք եղել անուշադրության: Դա ինձ, բնականաբար, դուր գալ չէր կարող, քանի որ Երևանը ինձ համար մի ամբողջություն է, ոչ թե առանձին վերցրած վարչական շրջաններ կամ թաղամասեր:


Ու վստա՛հ եմ, որ այս տարիների ընթացքում դուք համոզվեցի՛ք դրանում: Որոշ խնդիրներ միասին լուծեցինք, բայց դեռ շատ անելիքներ կան, որոնք, համոզվա՛ծ եմ, էլի միասին կլուծենք: Եվ դրա համար պիտի խնդրեմ, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տաք մեր փորձառու թիմին, որ առաջիկա 5 տարիներին ձեզ հետ միասին ավարտին հասցնենք մեր սկսած աշխատանքները: Համոզված եղեք, որ մեր բոլոր ծրագրերը մենք շարունակելու ենք իրականացնել Երևանի համաչափ զարգացման սկզբունքով և Երևանի ծայրամասային թաղամասերը շարունակելու են մնալ մեր մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում», — նշել է Տարոն Մարգարյանը:


Պատասխանելով բնակիչների կողմից բարձրացված քաղաքային տևրանսպորտի կանոնակարգմանն ուղղված հարցին, Տարոն Մարգարյանը նշել է, որ առաջիկայում միջազգային խորհրդատու կազմակերպությունը կմշակի և քննարկման կներկայացնի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուսումնասիրության արդյունքներն ու երթուղային նոր ցանցի առաջարկը, ինչն էլ հնարավորություն կտա ոլորտում համակարգային փոփոխություն կատարել:


«Ուսումնասիրելով միջազգային փորձն ու բազմաթիվ մասնագիտական քննարկումներ ունենալով, կարող եմ վստահեցնել, որ մենք այսօր զինվել ենք համապատասխան փորձով ու պատրաստ ենք համակարգային բարեփոխման գործընթացը հաջողությամբ իրականացնել: Ծրագիրն ամբոջությամբ կյանքի կոչելու արդյունքում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանոնակարգման խնդրին լուծում կտրվի ողջ Երևանում և մենք վերջնականապես կլուծենք այս խնդիրը»,- նշել է Տարոն Մարգարյանը:


Էրեբունի վարչական շրջանի Մուշական և Ջրաշեն թաղամասերի բնակիչները Երևանի ավագանու առաջիկա  ընտրություններում հաջողություններ մաղթելով Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին, նշել են, որ տասնամյակներ շարունակ մոռացված այս թաղամասերը միայն վերջին չորս տարիներին են դարձել Երևանի լիրաժեք մասն ու այստեղ կատարված աշխատանքները լավագույն հիմնավորումն են, որ Մուշականն ու Ջրաշենը կրկին վստահեն Տարոն Մարգարյանին և իր թիմին:

<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 60

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter