• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Տարոն Մարգարյանի հանդիպումը Նուբարաշենում

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Նուբարաշեն  վարչական շրջանի բնակիչների հետ:


 Նուբարաշենցիներին ներկայացնելով Հանուն Երևանի նախընտրական ծրագրի դրույթները, Տարոն Մարգարյանը հատկանշել է նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումը՝ ընդգծելով, որ դրանց ուղությամբ այսօր արդեն հստակ քայլեր են արված:


 «Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ Երևանի խրոնիկ խնդիրը դարձած ու ամենաշատըհենց նուբարաշենցիներին հուզող, աղբավայրի խնդրի լուծումն է: Խնդիր, որը մի՛շտ եք բարձրացրել մերհանդիպումների ժամանակ, ու ես այսօր վստահորեն կարող եմ հայտարարել, որ առաջիկա 5 տարում մենքվերջնականապես կլուծենք այնԵվ լուծումներն էլ կլինեն միջազգային չափնիշներին համապատասխան, ինչընշանակում է, որ այն տհաճ հոտն ու տեսարանը, որի ամենօրյա ականատեսը նախ և առաջ նուբարաշենցիներն են, այլևս կմնա որպես անցյալի վատ երազ


Կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, իսկ ներկայիս աղբավայրն էլ կմեկուսացվիու դրա տեղում կլինի ամբողջությամբ կանաչ տարածքՏարիներ անց Երևանի գալիք սերնդին գուցե նույնիսկ դժվարլինի հավատալ, թե այդ տեղում երբևէ եղել է աղբավայր:


Կկառուցվի նաև աղբի տեսակավորման և վերամշակման գործարան, ինչպես նաև արտանետվող գազերի հավաքմանև այրման կայան, որը կարտադրի էլեկտրաէներգիա: Սա աշխարհի զարգացած քաղաքների փորձն է ու, համոզվա՛ծեղեք, որ մեր ապագայի Երևանը, ընդամենը մի քանի տարի անց, նաև ա՛յս հարցում չի զիջի այդ քաղաքներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:


Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը վստահեցրել է, որ նոր աղբավայրի կառուցմանը զուգահեռ  մայրաքաղաքում կշարունակվի նաև աղբահանության և սանմաքրման ծառայությունների որակի շարունակական բարելավումը։


«Անշուշտ, բոլորս էլ փաստում ենք, որ մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը միջազգային օպերատորին՝ «Սանիտեք» ընկերությանը փոխանցելուց հետո, աղբահանության կազմակերպման որակական փոփոխություննիսկապես զգալի ու տեսանելի է, սակայն դա դեռ բավարար չէՄենք հստակ խնդիր ենք դրել ընկերության առջև՝շարունակաբար բարելավե՛լ մատուցվող ծառայության որակն ու հասնել նրան, որ բոլորս միասին գոհ մնանքկազմակերպվող բոլոր աշխատանքների որակից»,- նշել է գործող քաղաքապետն ու նկատել, որ քաղաքային տնտեսության այսպիսի աշխատատար ու բավականին խոցելի ոլորտներից մեկի՝ աղբահանության և սանմաքրման, կառավարումը միջազգային օպերատորին փոխանցելը մեկ անգամ ևս հաստատեց, որ որոշակի ոլորտներում մասնավորն ավելի՛ արդյունավետ կառավարիչ է, քան համայնքային ենթակայության համանման կազմակերպությունները:


 «Սա հաշվի առնելով, մենք մեր զարգացման ծրագրով նախատեսել ենք նաև մայրաքաղաքի կանաչապատմանաշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը ներգրավել միջազգային մասնագիտացածկազմակերպություն, որի արդյունքում ակնկալում ենք Երևանում ապահովել միջազգային չափանիշներինհամապատասխան և միասնական մոտեցումներով կանաչապատման  իրականացում:


Սա, բնականաբար, ենթադրելու է և՛ ժամանակակից մեքենասարքավորումների ձեռքբերում, և՛ կանաչապատտարածքների խնամքի նորագույն մոտեցումներ, և թե՛ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնում ուավելացում», — ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Հանուն էկո Երևանի ծրագիրը նպատակ ունի հիմնել նաև  նոր, առողջ մշակույթ, որի հենքում կլինի շրջակա միջավայրի պաշտպանությունն ու առողջ ապրելակերպի խրախուսումը:


 Անդրադառնալով նուբարաշենցիների կողմից առանձնակի կարևորվող խնդիրներին, Երևանի գործող քաղաքապետը նշել է, որ այսօր արդեն լուծում է տրվում դրանցից ևս մեկին: Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Նուբարաշենում երկրորդ մանկապարտեզ հիմնելու ծրագրի մեկնարկն արդեն տրված է, որը նուբարաշենցի հարյուրավոր փոքրիկների հնարավորություն կտա անվճար հաճախել մանկապարտեզ:


 «Հաշվի առնելով, որ այս բոլոր տարիների ընթացքում դուք բազում առիթներ ունեցել եք համոզվելու, որ մեր թիմըդատարկ խոստումներ տվող չէ՛ և մի՛շտ գործով է ապացուցել, որ բանիմաց է, փորձառու և գիտի՛ իր խոսքի արժեքն ուկշիռը, այսօր եկել ենք խնդրելու ձեզ, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն կրկի՛ն տաք մեր թիմին: Այս տարիներիընթացքում մենք միասի՛ն ենք ապահովել մեր սիրելի քաղաքի, մեր մեծ տան զարգացումն ու, ես վստա՛հ եմ, որ մենքմիասին էլի՛ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը՝ Հանու՛ն մեր ապագայի, Հանու՛ն մեր երեխաների և Հանու՛նԵրևանի»:



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 46

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter