• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Ընկերության փողերով, սեփական անվան տակ բարեգործություններ կատարողը

Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ շրջանառության մեջ է դրվել Ռալֆ Յիրիկյանի՝ գործադիրում հայտնվելու հավանականության թեման: Կասկած չկա անգամ, որ դրանք զուտ խոսակցություններ չեն, այլ մշակված ծրագրի հերթական փուլերից մեկը, որից հետո, սահուն կերպով Յիրիկյանին կշնորհվի որևէ նախարարական պորտֆել: Այս ամենից արդեն իսկ պարզ է դառնում, թե Յիրիկյանի տարիներ շարունակ վարկանիշի բարձրացումը, ինչ նպատակ էր հետապնդում: Ռեզերվում պահվող Յիիկյանին օգտագործելու ճիշտ ժամանակն է եկել: Մանրամասնենք թե ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:




Բանը նրանում է, որ անգամ նոր ձևավորվող գործադիրը, վարկանիշի լուրջ խնդիր ունի, ինչը լրացնելու համար, չվարկաբեկված, դեռ ավելին բարձր վարկանիշ ունեցող անձանց են փորձում խցկել, ովքեր իրենց ներկայությամբ կլռեցնեն հասարակական այն բողոքի ձայնը, որը պետք է առաջանար կառավարության ձևավորվելուց հետո: Յիրիկյանը և նրա նմանները, հատուկ կերպով, «ակվարիումների» մեջ են աճեցվում, հետագայում ըստ անհրաժեշտության օգտագործվելու համար: Ինչու «ակվարիումներում», որովհետև տարիներ շարունակ Յիրիկյանին թույլ են տվել ընկերության փողերով, սեփական անվան տակ, բարեգործություններ անել և բարձրացնել սեփական վարկանիշը, առանց որևէ կերպ դրան հակազդեցություն ցուցաբերելով, ինչը որպես կանոն, Հայատանում այդպես չի լինում:


Հիմա էլ, ժողովրդի հաշվին բարեգործի համբավ վայելող Ռալֆը, ով այդ նույն բարեգործության համար պահանջվող գումարները, բջջային հեռախոսակապի սակագնային փաթեթների թանկացումներով է ապահովում, անմեղ դեմքով կգնա բարձր պաշտոնի և կշարունակի իր անմարդկային գործունեությունը, որի անունը դրվել է «բարեգործություն»:



Յիրիկյանը այս պարագայում, բանտարկյալի կարգավիճակում է հայտնվել, նա չի կարող հակադարձել, չի կարող առաջնորդվել սեփական կարծիքով, քանի որ նրա իմիջով այլ մարդիկ են զբաղվել, նրա վարկանիշը արհեստականորեն է բարձրացվել, այդ իսկ պատճառով ինչպես նրան հրահանգեն, այնպես էլ պետք է շարժվի՝ կատարելով ցանկացած հանձնանարություն:



Յիրիկյան բանտարկյալին Վիվասելից-գործադիր «էտապի» ճանապարհին դեռ շատ փորձություններ են սպասվում, որը պատվով հաղթահարելու համար սեփական կամք և արժանապատվություն է պետք ունենալ, իսկ Յիրիկյանի պարագայում, դրանց բացակայությունը նպաստելու է նրա դիմակի պատռմանը, ինչից հետո հանրությունը կտեսնի, թե տարիների ընթացքում ում է տաքացրել կրծքի վրա, ով ամեն վայրկյան պատրաստ է անսպասելի կերպով խայթել ժողովրդին:


Աղբյուրը այստեղ

 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 207

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter