• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Հայաստանում կարո՞ղ են ԻՊ ահաբեկիչներ լինել. ո՞վ է ռուս զինվորին սպանողը











Գյումրիում տեղի ունեցած ռուս զինծառայողի սպանության գործով նոր մանրամասներն ի հայտ են գալիս օր օրի: Ի տարբերություն Ավետիսյանների սպանության, որի մասին տեղեկատվությունը մեղմ ասած շատ աղքատ էր եւ կցկտուր, եւ մինչեւ այժմ էլ Հայաստանի երկրորդ քաղաքում պաշտոնական վարկածին հավատացողները քիչ են, այս անգամ, հաշվի առնելով, որ դեպքը եղել է օրը ցերեկով, տեղեկատվությունը հնարավոր չեղավ կոծկել, եւ հասարակությունը գրեթե ամեն օր մամուլից նոր մանրամասներ է իմանում։


Մամուլի հրապարակումներից հայտնի է, որ մեղադրվող Արման Ջանջուղազյանը քսան տարեկան է, ստեփանավանցի, սակայն տասնչորս տարի ապրել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում, Հայաստան է եկել անցյալ տարի, զինակոչվել է, երեք ամիս ծառայել է եւ ապա զորացրվել հոգեկան խնդիրների պատճառով, ապրել է Ստեփանավանում տատիկի եւ պապիկի հետ։ Տատը ներկայումս  Հունաստանում է։ Այլ տվյալներ չկան: Այստեղ ամենից ուշագրավն այն է, որ ենթադրյալ մարդասպանը, ըստ մամուլի հրապարակումների, հայտարարել է, որ մահմեդական հայ է, հարում է իսլամի սուննի ուղղությանը, ունեցել է իր մոտ Ղուրան եւ կարդացել է այն երեք լեզուներով` հունարեն, անգլերեն եւ արաբերեն:


Եթե հաստատվի երիտասարդի մահմեդական լինելու փաստը, ապա առաջ կգան մի շարք հարցեր, որոնց պարտավոր են պատասխանել մեր երկրի անվտանգության մարմինները: Նախ պետք է նկատել, որ Հունաստանը այն երկրներից է, որտեղ իսլամական ահաբեկչական խմբավորումերի ակտիվ շարժ է նկատվում: Կան փորձագիտական շրջանակներ, որ անգամ Հունաստանը համարում են իսլամականների համար դարպաս դեպի Եվրոպա:  Եվ եթե սրան գումարենք այն, որ երիտասարդը 14 տարի ապրել է Հունաստանում ու մահմեդական է, ապա վտանգավոր պատկեր ենք ստանում: Ռուս զինծառայողին սպանելու ձևը ևս հուշում է մեզ, որ մեր կողմից առաջ քաշվող վարկածը հավանական է:


Իհարկե, մենք միայն վարկած ենք առաջ քաշում, սակայն երբեք չպետք է այս հարցը բացառվի, քանի որ Հայաստանը աշխարհագրորեն շատ մոտ է «թեժ» շրջաններին, բացի այդ, թեկուզ զբոսաշրջիկի անվան ներքո ներթափանցումը լիովին հնարավոր է:



Այս պահին նախաքննությունը դեռեւս պաշտոնական պատասխան չի տվել։ Եթե հաստատվի, որ նա կապ է ունեցել իսլամական ահաբեկչական որևէ խմբավորման հետ, ապա անպայման պետք է ստուգվի՝ նա ունեցե՞լ է ուղեկիցներ թե՞ ոչ, ո՞ւմ հետ է շփվել Հայաստանում եւ ի՞նչ մակարդակի, քանի որ սովորաբար իսլամիստ ծայրահեղականները միայնակ չեն գնում որեւէ տեղ «առաջադրանք» իրականացնելու:


Բացի այդ, մի տեսակ կասկածելի է նրա հոգեկան խնդիրներ ունենալու հարցը, քանի որ վերջինս հարվածել է դանակով ռուս զինվորի պարանոցի այն հատվածին, որտեղ երակն է, իսկ հոգեկան խանգարում ունեցողից մի քիչ սպասելի չէ, որ նման ճշգրտությամբ իմանա մարդու ֆիզիոլագիական-անատոմիական կառուցվածքը եւ երակների դասավորությունը:











<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 68

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter