• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Երեւանում մեկնարկում է Ավագանու ընտրությունների նախընտրական մրցավազքը

Այօրվանից Երեւանում մեկնարկում է Ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Պայքարն ընթանալու է հիմնականում երեք ուժերի միջեւ` Հանրապետական կուսակցության, որի ֆավորիտը Տարոն Մարգարյանն է, ԵԼՔ դաշինքի, որի ֆավորիտը Նիկոլ Փաշինյանն է, եւ Երկիր ծիրանի կուսակցության, որի ֆավորիտը Զարուհի Փոստանջյանն է: Առիթ ունեցել ենք գրելու, որ ԱԺ համապետական ընտրություններից գրեթե անմիջապես հետո ՏԻՄ ընտրությունների անցկացումը մայրաքաղաքում հավելյալ սթրես է երեւանաբնակների համար, հատկապես, որ ԱԺ անցած ընտրությունները աչքի ընկան բավական սրությամբ եւ սթրեսայնությամբ: Թե ինչպիսին կլինի այս ընտրարշավը, դժվար է ասել, սակայն հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի ներկայությունը, ով Արգիշտի Առաջին թագավորի արձանագրության մոտ հայտարարեց, որ «գնում են վերցնելու քաղաքապետարանը», ամենայն հավանականությամբ սուր զգացողությունների պակաս չենք ունենա: Մյուս կողմից, Հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ այսօրվանից մտնելու է Երեւանի բակերը եւ անցկացնելու է դասական նախընտրական քարոզարշավ, չնայած այս արշավի համար էլ գրված երգ ունեն: Այսօր արդեն պարզ է այն, որ իշխանությունը իր հանգիստ պահվելաձեւից դատելով, առավել քան վստահ է իր ուժերի վրա եւ հիմնականում սուր զգացողություններով տեսարանները ծավալվելու են Փոստանջյան-Փաշինյան ճակատում, հատկապես, որ կարծես այս երկու գործիչները առանձնապես իրար տանել չեն կարողանում: Ու այս դեպքում կրկին ականատես ենք լինելու ընտրազանգվածի ընդդիմադիր հատվածի ձայների փոշիացման եւ մսխման, քանի որ երկուսն էլ կարծես մրցավազքի ելած լինեն այն հարցում, թե ով է ճշմարիտ ընդդիմությունն ու ով է ավելի լավ ընդդիմությունը: Նման ընթացքը կարող է բավական լուրջ հիասթափության առիթ դառնալ, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ պառակտված ընդդիմությունը օգուտ է հենց իշխանությանը, եւ արդյունքում արդեն “փորձած թանի” տրամաբանությամբ լինի այն, ինչ սովորաբար լինում է Հայաստանում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 44

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter