• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Հերմինե Նաղդալյանին էլ չեն վստահում. նրանից կազատվեն

Հայաստանի ներքաղաքական վերադասավորումները շարունակվում են ամբողջ թափով: Մի կողմից իշխանությունները ի դեմս հանրապետական կուսակցության ձգտում է ցույց տալ, որ կուռ ու միասնական է եւ կարող է տանել երկրի պատասխանատվությունը, մյուս կողմից հատկապես լրատվական արտահոսքները ցույց են տալիս, որ հանրապետականի ներսում կատաղի պայքար է ընթանում, որտեղ չեն խորշում նույնիսկ իրար դեմ կոմպրոմատներ ասպարեզ նետելու քաղաքականությունից:


Որոշ ժամանակ առաջ արդեն մամուլը գրեց այն մասին, որ կարկառուն հանրապետական Հերմինե Նաղդալյանը եւս ինչ որ խաղ է սկսել եւ նույնիսկ խոսվեց այն մասին, որ մեդիա ռեսուրս է ձեռք բերել եւ այդ ռեսուրսով իշխանությունների դեմ քննադատություններ է ասպարեզ նետում: Հետո, ինչպես եւ սպասելի էր հնչեց հերքումն ու չքմեղանքը, թեեւ լավատեղյակ աղբյուրները նշեցին, որ նախագահականից Նաղդալյանին խիստ զգուշացում է տրվել:


Ու հենց այս խոսակցությունների ու հրապարակումների ֆոնին նաեւ ասպարեզ բերվեց նոր վարկած, ըստ որի Նաղդալյանը կմեկնի դեսպանական առաքելության, ինչը մամուլը գնահատեց նախ որպես նախագահի կողմից վերջինիս հանդեպ ունեցած վստահության կորուստ եւ ապա նաեւ որոշումներ կայացնելու շրջանակից նրա հեռացում քաղաքակիրթ եղանակով:


Վերջին պառլամենտական ընտրությունները եւ դրանից հետո Նաղդալյանի ստվերային կրկին ակտիվացումը նորից բարձրագույն իշխանություններին ստիպել է որոշակիորեն ցույց տալ, որ վստահությունը նրա հանդեպ արդեն չկա եւ պարզապես ժամանակի հարց է որպեսզի նոր ԱԺ-ն սկսի իր գործունեությունն ու Նաղդալյանից ազատվեն որեւէ երկիր դեսպան ուղարկելով:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 65

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter