• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

No politik: Էմին Արիստակեսյանը` սպասվող ցուցահանդեսի, ֆիլմի և մերկ հոգիների մասին

No politik: Լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի լուսանկարները համացանցում շատ հաճախ կարելի է հանդիպել: Նրա օբյեկտիվից չի վրիպում ոչ մի իրադարձություն, իսկ առավել հետաքրքիրները հավաքվում են, դառնում շարք կամ նոր ցուցահանդեսի թեմա: Լուսանկարիչն օրերս հանրությանը կներկայանա իր նոր` թվով 3-րդ ցուցադրությամբ, որն իր տեսակի մեջ եզակի է լինելու:


Ըստ Ձեզ, ի՞նչ է զգում մարդը, երբ այլևս ունակ չէ որևէ բան փոխել: Ձեր ապրիլի 15-յան ցուցահանդեսն ու կարճամետրաժ ֆիլմը կարծես թե, դա է ցանկանում բացահայտել:


— Իմ այս նախագծում միստիկ շղարշով ծածկված սոցիալական խնդիր կա, որը վերաբերում է ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց: Այդպիսի մերդիկ մեր իրականության մեջ հաճախ չեն կարողանում ինտեգրվել, զգալ ժամանակակից կյանքի արագ ռիթմը, կարծես թե լքված են լինում հասարակության կողմից: Իմ ֆիլմի ու նկարների միջոցով փորձում եմ ցույց տալ նման մարդկանց հոգևիճակները: Անշուշտ այս ամենը ներկայացված է գեղարվեստականորեն, բայց խորհելու շատ առիթ ունի:


2015թից սկսած աշխատում եք այս գաղափարի շուրջ: Հաջողվե՞լ է լիակատար անկեղծության հասնել:


-Ինքս ինձ հետ անկեղծ լինել ստացվել է: Այս ամբողջ ընթացքում գլխավոր երկխոսությունը ինքս ինձ հետ եմ ունեցել: Իսկ հերոսներին, ովքեր պետք է մարմնավորեին իմ կերպարները, ընտրել եմ այնպես, որ կարողանան հեշտ ձուլվել կերպարներին: Աշխատանքի ընթացքում եղան դեպքեր, երբ մոդելները այնքան էին տարվել աշխատանքով, որ կորցրել էին իրականության և կերպարի զգացողությունը:


Նկարներն ամբողջությամբ սև և սպիտակ գույների մեջ են: Ինչո՞ւ հենց այդ գույները:


— Չնայած նրան, որ իմ արվեստում գերակշռում են այդ երկու գույները, ես գույների հետ աշխատել ևս շատ եմ սիրում: Դա ստացվում է շատ ավելի շուտ, քան ապարատը վերցնում եմ ձեռքս: Երբ մտածում եմ կադրերի մասին, աչքերիս առաջ տեսնում եմ լուսանկարները: Այդ ժամանակ ինքնստինքյան որոշվում են ապագա լուսանակրների գույները: Իսկ ինչ վերաբերում է սև և սպիտակ գույներով աշխատելուն, ապա ասեմ, որ այդ երկու գույների մեջ ինձ համար կան բոլոր գույները: Այն շատ հարազատ է իմ ոճին և այն էմոցիաներին, որ ցանկանում եմ փոխանցել:


Առհասարակ ասում են, որ տեսախցիկը չի խաբում: Կա՞ նման բան:


-Այո, տեսախցիկից ոչինչ չես թաքցնի, դա ճիշտ է: Այն մերկացնում է մարդկանց հոգիները:


Եղե՞լ են դեպքեր, երբ բնորդի մասին Ձեր կարծիքը փոխվել է նկարահանումից հետո:


-Հաճախ իսկապես ինքս ինձ համար բացահայտումներ եմ անում` թե լավ, թե վատ: Ինձ մոտ դա հանդիպում է հատկապես այն ժամանակ, երբ նկարում եմ նուդ արթ (nude art) ոճում: Այն նկարահանումները, որոնք իրենց մեջ ներառում են մարմնի մերկություն, շատ էմոցիոնալ են և ինձ համար շատ մեծ հնարավորություն են` տեսնելու մարդու հոգին ու էությունը: Այդ նկարահանումների ժամանակ մարմնի մերկությունը բերում է հոգու մերկության և թույլ է տալիս ցույց տալ առաջին հայացքից չերևացողը:


Նկատել եմ՝  սիրում եք մերկ կանանց լուսանկարել: Չե՞ք վախենում գեղեցիկի և վուլգարի նուրբ սահմանն անցնելուց:


Այդ ժամանակ ես չեմ նայում մոդելին որպես կին: Դա սխալ մոտեցում է: Լավ արդյունք ստանալու համար, մոդելի մարմինը պետք է դիտարկես որպես կավ, որից կարելի է արվեստի գործ ստանալ: Այդ ժամանակ արդեն ամեն բան կախված կլինի ներքին էսթետիկայից: Ես աշխատում եմ նկարել հիմնականում էսթետիկ նուդ: Նկարում եմ մարմնի էներգիան, ոչ թե հենց մարմինը: Դրանք տարբեր բաներ են:


Ապրիլի 15-ին կայանալիք ցուցադրությանը այցելուներին մարմնի՞, թե՞ հոգու մերկություն է սպասվում:


— Այս ցուցահանդեսի ժամանակ մերկություն չի լինելու: Բայց հետագայում պլանավորում եմ ցուցահանդես անել նվիրված հենց նուդ արթին: Կուզեմ նշել, որ այս ցուցահանդեսն ինձ համար առանձնահատուկ է: Քանի որ առաջին անգամ փորձում եմ մտքերս, էմոցիաներս հանձնել նաև կարճամետրաժ ֆիլմի, երաժշտության տեսքով: Սա հսկայական աշխատանք էր, որ իրականություն դարձավ իմ ընկերների շնորհիվ: Նախագծի վրա աշխատել է 16 հոգանոց թիմ, առանց որոնց չէի կարող իրականություն դարձնել մտածածս:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 45

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter