• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Միայն քաղաքական քննադատությունը քիչ է. պետք է իրատեսական ծրագիր

Առաջիկայում Երևանում ավագանու ընտրություններ են: Իհարկե, լավ է, որ ընտրությունների մեկնարկը դեռ չտրված՝ արդեն իսկ քաղաքական բանավեճ է սկսվել, սակայն պետք է նկատել, որ Երևանի կառավարումը քաղաքականություն չէ: Երևանը մի մեծ օրգանիզմ է, որը անհնար է կառավարել զուտ քաղաքական խոսքով: Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է քաղաքային տնտեսությունը և ինչպես արդյունավետ կառավարել այն:


Իհարկե, ինչպես բոլոր քաղաքներում, այնպես էլ Երևանում, կան բազմաթիվ խնդիրներ, ու քաղաքային իշխանությունները կոչված են լուծելու այդ խնդիրները: Անիմաստ է մեղադրել գործող քաղաքապետին, թե նա լավ չի կառավարում քաղաքը, և հենց նրա կառավարման հետևանքով են առաջանում քաղաքային տնտեսությունում առկա խնդիրները: Խնդիրներ կան անգամ աշխարհի ամենամեծ և զարգացած քաղաքներում:


Շատերի համար գուցե զարմանալի լինի, բայց մեգապոլիս համարվող Նյու Յորքի ամենամեծ խնդիրը կոյուղաջրերի ցանցի անմխիթար վիճակն է: Ցանցը հաճախ է խափանվում և քաղաքը դարձնում անանցանելի:  Եվ այս ֆոնին դժվար է գտնել Նյու Յորքի ադեկվատ բնակչի, որը մեղադրի քաղաքային իշխանություններին այդ խնդրի առաջացման մեջ: Մեծ քաղաքները փոփոխվող օրգանիզմներ են, և ամեն նոր օր նոր խնդիր է բերում իր հետ: Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընդդիմախոսները հայտարարում են, որ քաղաքն ունի երթուղային տրանսպորտի խնդիր, սակայն չեն առաջարկում լուծում, որը վայել կլինի մայրաքաղաք Երևանին:


Միայն երթուղայինի վճարը չբարձրացնելը դեռևս իրավիճակի բարելավում չէ: Այս ֆոնին պետք է նկատել, որ Տարոն Մարգարյանի թիմն արդեն իսկ ճանապարհներ է փնտրում, և մոտ ապագայում քաղաքը կունենա ժամանակակից տրանսպորտային համակարգ: Այս պահին քաղաքային տնտեսության ղեկավարման հստակ և հասկանալի ծրագիր է ներկայացրել Տարոն Մարգարյանի գլխավորած թիմը:


Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ կարելի է մտնել բանավեճի մեջ միայն այն դեպքում, երբ իր առաջարկած ծրագրի կողքին դրվի մեկ այլ ծրագիր: Եվ այդ դեպքում կարելի է քննարկել, թե որ ծրագիրն է ավելի իրատեսական: Այս պահին հնչող քննադատությունները քաղաքական են և կապ չունեն Երևանի կառավարման հետ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 74

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter