• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

«Ծառուկյան» դաշինքը ամենից քննարկվածն էր

Ինչպես Խորհրդարանական ընտրություններին նախորդող օրերին, ինչպես քարոզարշավի և ընտրության ժամանակ «Ծառուկյան» դաշինքը ամենից քննարկվածն էր, ամենից հետաքրքրություն առաջացնող և ամենաշատը մեկնաբանված ուժը, այնպես էլ ավագանու ընտրություններին չմաանակցելու նրա որոշումը չէր կարող մնալ ստվերում և չքննարկվեր:



Բոլորի համար անսպասելի էր նման ծանրակշիռ ուժին ավագանու՝ ոչ պակաս կարևորություն ներկայացնող ընտրապայքարին չմասնակցելը: Իսկ չմասնակցելու պատճառը և դրանից բխող հետևանքային կապերը շատ հստակ կերպով ներկայացվեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից արված պաշտոնական հայտարարության մեջ: Հայտարարության մեջ չմասնակցելու բուն պատճառը նշվում է այն, որ ընտրությոններից հետո դաշինքը չունի բավարար ժամանակ կուռ և կենսունակ ծրագիր կազմելու և երևանցիների դատին ներկայացնելու համար: Իսկ քանի որ «Ծառուկյան» դաշինք քաղաքական ուժի կարևոր կողմերից մեկը նրա համափարփակ ուսումնասիրված ու իրատեսական լուծումներով կազմված նախընտրական ծրագիրն է, ապա այդպիսին չունենալու պատճառով դաշինքը հրաժարվում է մասնակցել ընտրություններին:



«… լրջագույն պրոբլեմների լուծման համար անհրաժեշտ էր ներկայացնել փաստարկված և հիմնավորված՝ մայրաքաղաքին արժանի ծրագիր: Ցավոք, ժամանակահատվածը չափազանց կարճ էր նման ծրագիր կազմելու և հանրությանը ներկայացնելու համար», — երևանցիներին ուղղված իր խոսքի մեջ մասնավորապես ասել է Գագիկ Ծառուկյանը: Այս ամենի շուրջ բնականաբար բարձրացավ խոսակցությունների բուռն ալիք: Ինչպես միշտ է լինում Ծառուկյան դաշինքի պարագայում, այս անգամ ևս գլուխ բարձրացրեցին հայտնի ու անհայտ քաղտեխնոլոգներ, քաղաքականության մեջ չկայացած դիլետանտներ, որոնք սկսեցին հիմնավրված ու անհիմն մեկնաբանություններ անել այս հարցի շուրջ՝ իրենց վերլուծական միտքը տանելով ու հասցնելով անգամ ծայրահեղության:



Իրականում այս մեկնաբանություններին ի պատասխան ոչինչ պետք չէ՝ ընդամենը մեկ թեզ ու մեկ հակաթեզ: Ծառուկյան դաշինքն ունի լուրջ կիշռ ողջ Հայաստանում ու ԱԺ ընտրություններին հավաքած գրեթե կես միլիոն ձայները վաստակել է համընդհանուր հարգանքի ու վստահության հիմքերի վրա, , հետևաբար՝ Երևանում ևս վաստակում է այդ նույն հարգանքը, ու պարտվելու վախի մասին խոսք անգամ լինել չի կարող, ինչ մասին խոսվում էր:

Այս երևույթը կապվեց նաև ավելորդ ծախսերից խուսափելու միտումների հետ: Ծախսերից գուցե այլ ուժեր խուսափեին, բայց «Ծառուկյան» դաշինքը վստահաբար չունի նման խնդիր և ամեն բան միշտ էլ հավուր պատճաշի ու բարձր մակարդակով է կազմակերպել:



Եվ ի վերջո, , «Ծառուկյան» դաշինքն ինքանբավ ու ծանրակշիռ ուժ է և միշտ ինքնուրույն որոշումներ կայացնելու «թափ» ունի: Իսկ այս հակաթեզը արդեն հերքում է որևէ արգելք ու պարտադրումների մասին խոսակցությունները:

Փաստացի, «Ծառուկյան» դաշինքի այս որոշումը խոսում է այն մասին, որ այն ունի քաղաքակիրթ մոտեցում ընտրակա գործընթացներին, պատասխանատու վերաբերմունք պետության և քաղաքացու հանդեպ, այլ ոչ թե զուտ արկածախնդրությունից ելնելով որոշումներ կայացնելու ձեռագիր:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 81

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter