• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Սիրիական վերջին իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի եւ ԼՂ հակամարտության կարգավորման վրա

Այն, որ աշխարհում գուցեեւ իրոք ինչ որ բան փոխվեց Սիրիայում ամերիկյան հրթիռակոծմամբ կարծես թե սկսում է իրականություն դառնալ: Եվ բնականաբար այդ փոփոխությունները, եւ հատկապես ռուս-ամերիկյան հնաավոր նոր առճակատումը եւ Սիրիական հակամարտության սրումը, որքան էլ որ չուզենալով, սակայն ազդելու են նաեւ մեր` Հարավ-Կովկասյան ռեգիոնի, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի եւ բուն Հայաստանի վրա: Այս հարցերի հիմնական շրջանակում էլ politik.am-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ: Վերջինս նշեց, որ նախ Սիրիական հակամարտության իմաստը պետք է փորձել ճիշտ հասկանալ, քանի որ այն ոչ թե ռեգիոնալ, այլ համաշխարհային հակամարտություն է, այսինքն չի սահմանափակվում զուտ Մերձավոր Արևելքով: «Այսինքն Սիրիայում մի վիճակ է ստեղծվել, որի շուրջը համաշխարհային նշանակության գործընթացներ են ընթանում և լուծվում են հարցեր, որոնք կարող են ոչ մի առընչություն չունենան Մերձավոր Արևելքի հետ: Ընդամենը վերջին իրադարձության հետ կապված մի քանի օրինակներ բերենք: Թրամպը այս ռմբակոծությամբ լուծում է ԱՄՆ-ում իր հեղինակության հարցը, իր շրջապատը նույն Թրամպին իր օրակարգն է պարտադրում, կամ Ռուսաստանում Պուտինը փորձում է լուծել ներքաղաքական հարցեր կապված կոռուպցիայի պատճառով իշխանության դեմ սկսված ելույթները զսպելու: Կամ Սիրիայի ռմբակածություններիը դատապարտեց Հյուսիսային Կորեան, որի դեմ ամերիկյան ռազմանավերն են շարժվում: Իսրայելը փորձում է ճանաչել տալ Արևելյան Երուսաղեմը որպես մայրաքաղաք և լուծել Գոլանի բարձունքների կարգավիճակի հարց, Սաուդյան Արաբիան փորձում է զսպել Իրանի հզորացումը և այլն: Թուրքիայում Էրդոզանի փորձում է ամրապնդել իր իշխանությունը և քրդերի հարցում որևէ լուծում գտնել: Կարող ենք երկար շարունակել: Այս ամենը թվարկեցի հասկանալու համար, որ ամենակարևոր ոչ թե բուն Սիրիական կոնֆլիկտն է կարևոր, այլ նրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունները»,- ներկայացրեց քաղաքագետը հավելելով, որ բնականաբար այս կոնֆլիկտը ազդեցություն ունի նաեւ Արցախի խնդրի վրա, թեկուզ այն պարզ պատճառով, որ Սիրիական թնջուկի գլխավոր դերակատարները` Իրանը, Թուրքիան և Ռուսաստանն են, որոնք նաև գլխավոր շահառուներն են Արցախի խնդրում, որով որոշվում է Հարավային Կովկասում նրանց ազդեցության բալանսի խնդիրը: Գալով արդեն Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների հարցին, քաղաքագետը նշեց, որ այն կարծիքին է, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները մեծագույն ազդեցություն կունենան Արցախի և առհասարակ Հայաստանի խնդրի ու ավելին, առհասարակ մեր գոյության վրա: Քաղաքագետ Դանիելյանը ուշադրության հրավիրեց Ասադի` քաղաքական ասպարեզից հեռացման հարցի վրա` նշելով, որ օրինակ այս վերջին իրադարձությունների ժամանակ և Ռուսաստանի ԱԳ խոսնակը ասել է, որ Ասադի չհեռանալու հարցը միանշաակ չի, իսկ Իրաքի ռադիկալ շիաականների առաջնորդ Մուկտադա Աս-Սադրը օրերս հայտարարել է, որ Ասադը պետք է հեռանա: «Սա կարող ենք համարել նաև Իրանի անուղղակի տեսակետ: Իսկ ի՞նչ է նշանակում Ասադի հեռանալը: Դա նշանակում է, որ Սիրիան արդեն չի ունենա օրինական իշխանությունլ, քանի որ դժվար է երևակայել, որ Սիրիայում համընդհանուր ընրություններ կազմակերպելը իրատեսական է: Այսինքն դրանով սկսվում է Սիրիայի տրոհումը: Չկա օրինական իշխանություն, չկա և միասնական երկիր: Անգամ սիրիական պաշտոնական բանակը չի կարելի համարել միասնական կանոնավոր բանակ: Խոշոր զորամիավորումների համանատարները արդեն ինքնուրույն խաղացողների են վերածվել և նրանց կախվածությունը գերագույն հրամանատարից երբեմն խորհրդանշական է»,- ասաց մեր զրուցակիցը մանրամասնելով, որ այստեղ արդեն առաջանում է նաև Քրդերի խնդիրը, որը կարող է դեստաբիլիզացնել Թուրքիան, իսկ եթե Քրդստանի հարցը լուծվի, դա արդեն նաև Նախիջևանի խնդր կառաջացնի, որ դրանով կորցնում է Թուրքիայի հետ սահմանը, Իրանում նույնպես սեպարատիստական գործընթացներ կսկսվեն և այլն: «Ադրբեջանի մոտ սուր կկանգնի ինքնության հարցը` ադրբեջանցի են, թե թուրք, շիա են, թե սունի և այլն: Այսինքն պետականության առանցքի և գաղափարախոսության ճգնաժամ է կարող սկսվել: Դեռ վաղ է նման եզրակացություններ անելը, բայց մենք պետք է պատրաստ լինենք նման զարգացումներին, նաև պատրաստվենք»,- ամփոփեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 48

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter