• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեծանալու է

Ինչպես հայտնի է ՀՀ ԱԺ Աշխատակազմի ղեկավար սահմանադրագետ Հրայր Թովմասյանն հայտարարել էր, որ նոր խորհրդարանն իր աշխատանքները կսկսի ապրիլի 27-ից, եթե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում: Հրայր Թովմասյանի խոսքով`ամենայն հավանականությամբ, կկրճատվեն եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ու մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները: Նա նաև ընդգծեց, որ, համաձայն Սահմանադրության, նոր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հրաժարական կտա:


Խնդրո առնությամբ politik.am-ը խնդրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցին մեկնաբանել այս հայտարարությունը: Վերջինս ասաց, որ մինչ նոր ԱԺ առաջին նիստի կայանալը ԱԺ Աշխատակազմի ղեկավարի կողմից նման հայտարարությունը, ինքը որակում է որպես ԱԺ լիազորությունների յուրացում, որովհետեւ ներկայացված հայտարարության համաձայն կայացվելիք որոշումները պատկանում են ԱԺ-ին որպես բացառիկ իրավասություն եւ ոչ թե ԱԺ Աշխատակազմի ղեկավարին: Մյուս կողմից էլ իրավապաշտպանը հայտարարեց, որ ասվածից կարելի է հասկանալ, որ արդեն իսկ կայացվել է քաղաքական որոշում որը ցույց է տալիս, որ սա կամ Սերժ Սարգսյանի անձնական որոշումն է, կամ Հանրապետական կուսակցության:


Այն որ հնարավոր է երկու հանձնաժողովները չլինեն նոր խորհրդարանում, իրավապաշտպանը համարեց մտահոգիչ եւ բավական լուրջ: Իրավապաշտպանը պարզաբանեց, որ Հայաստանը արդեն իսկ նախաստորագրել է ԵՄ հետ համաձայնագիրը իսկ ստորագրումը լինելու է այս տարի եւ եթե արդեն իսկ որոշվել է որ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողով էլ չի լինելու, ապա սա նշանակում է, որ կայուն մեծամասնությունը փոխել է արդեն իր կեցվածքը եվրոպական կառույցների հետ գործակցության վերաբերյալ եւ դրանք որպես առաջնահերթություն չի դիտարկում:


Կրկին շեշտելով, որ նման որոշումը քաղաքական որոշում է, իրավապաշտպանը նաեւ նշեց, որ արդեն Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կրճատումը նշանակում է նահանջ մարդու իրավունքների ոլորտում եւ նաեւ նահանջ այն պարտավորությունների, որոնք Հայաստանը ստանձնել է:


Մեր զրուցակիցը նշեց, որ երկրորդը համարում է առաջինի տրամաբանական շարունակությունը հաշվի առնելով այն միջավայրը, որում Հայաստանն է: Արթուր Սաքունցը նաեւ արձանագրեց, որ ըստ էության նոր խորհրդարանը հաստատում է եվրասիական ինտեգրացիային իր հավատարմությունը, որը նահանջ է ինչպես մեր Սահմանադրությունից, այնպես էլ ստանձնած պարտավորություններից:


Որոշումների ամբողջ պատասխանատվությունը մեր զրուցակիցը դրեց իշխող Հանրապետական կուսակցության վրա համարելով, որ այդպիսով Հայաստանի գաղութային կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծանալու, երկիրը ավելի է թաղվելու եվրասիական ճահճի մեջ, Հայաստանը ավելի է մեկուսանալու եւ զարգացման հնարավորություններն ու գործիքակազմը ավելի է նվազելու:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 42

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter