• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Պարտությունն արժանապատվությամբ տանելն էլ տղամարդկություն է

Ընդհանուր առմամբ ասում են, որ ընտրությունները չեն սահմանափակվում միայն բուն ընտրության օրվա քվեարկությամբ կամ դրանից առաջ նախընտրական քարոզարշավով: Ընտրությունները նաեւ որոշակի ինտրիգներ պարունակող քաղաքական գործընթացներ են: Ու եթե նախկինում այդ ինտրիգներից էր տպագիր մամուլում տարբեր թեկնածուների մասին կեղծ լուրերի հրապարակումը, ապա բարձր տեխնոլոգիաների դարում տպագիր մամուլին փոխարինելու կամ լրացնելու են եկել ինտերնետային լրատվական կայքերը, որոնք նաեւ համեմատաբար ավելի հասանելի են:


Սովորաբար նման ինտրիգներ սկսվում են ընտրությունների նախաշեմին՝ երկու երեք օր առաջ՝ նպատակ ունենալով միանգամից ազդել էլեկտորատի վրա եւ կարծիք փոխել տալ տվյալ թեկնածուի վերաբերյալ՝ դրականից դեպի բացասականը, եւ ընտրություններից հետո, երբ պարտված թեկնածուն կամ թեկնածուները, չկարողանալով իրենց պարտության հետ հաշտվել, որոշում են ամեն գնով սեւացնել հաղթած թեկնածուին հասարակության աչքում։ Նմանատիպ մի երեւույթի հետ արդեն մի քանի օր է՝ առնչվում ենք: Խոսքը Գորիսում ռեյտինգայինով հաղթած Առուշ Առուշանյանի մասին է, որի անվան շուրջ պատմություններ են պտտվում էլեկտրոնային մամուլի էջերում՝ կապված այն բանի հետ, թե իբր Առուշ Առուշանյանը մասնակից է դարձել ինչ- որ ծեծկռտուքի:


Չենք խորանա արմատապես ստահոդ լուրերի մեջ՝ դրանց համար լրացուցիչ տիրաժավորում չապահովելու համար, եւ միայն կարձանագրենք, որ տխուր երեւույթ է այն, որ պարտված թեկնածուները չեն կարողանում արժանապատվորեն ընդունել իրենց պարտությունը եւ քայլել առաջ:


Տպավորություն է, որ պարտությունից հետո նրանց համար կյանքն ավարտված է, եւ աշխարհը փուլ է եկել: Պարտությունն արժանապատվությամբ տանելն էլ տղամարդկություն է, սակայն ում ինչ ենք ասում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 31

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter