• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Հայաստանը կարող է հայտնվել ՌԴ եւ ԱՄՆ արանքում

Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար դեսպան Արա Պապյանը կարծում է, որ կար այն մտայնությունը, թե Թրամփը կգա իշխանության եւ բոլոր հարցերը կկարգավորի, ինչպես որ խոստացել էր նախընտրական իր քարոզարշավի ժամանակ: Բանախոսը, “Հայելի” ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անշուշտ այդ նախընտրական խոստումներից էր նաեւ Սիրիական հարցը, սակայն այն ինչ տեղի ունեցավ, ի մտի ունենալով հրթիռակործումը, ցույց տվեց, որ Միացյալ Նահանգներն իր կայուն քաղաքականությունն ունեցող երկիր է եւ շարժվում է իր ազգային շահերին համապատասխան:


Արա Պապյանը գտնում է, որ ամերիկյան քաղաքականության մեջ բավական լավ է աշխատում հակակշիռների մեխանիզմը Սենատի եւ Կոնգրեսի, ինչպես նաեւ հանրային կարծիքի ազդեցությունն է բավականին բարձր եւ արդյունքում Թրամփը նահանջեց: Բանախոս Պապյանը գտնում է, որ Թրամփը գնաց հասարակական կարծիքին համընթաց, քանի որ կան բազմաթիվ տվյալներ, որոնք ապացուցում են, որ քիմիական զենքի այդ կիրառումը ամենեւին էլ Ասադի կամ ասադականների կողմից չի իրկանացվել:


Փորձագետը գտնում է, որ առհասարակ եթե նայենք, ապա նույնիսկ ներքին քաղաքականության ոլորտում էլ Թրամփին թույլ չտվեցին իրականացնել այն ինչ մտածել էր եւ նույնիսկ նրա հրամանագրերը հայտնվեցին դատարաններում, եւ դատարանները կասեցրեցին: Խոսելով արդեն Հայաստանի շահերի դիրքերից Արա Պապյանը նկատեց, որ մեզ համար պարզ պետք է լինի այն որ ռուս-ամերիկյան հաշտեցման կամ մերձեցման քաղաքականությունը արդեն ձախողված կարելի է համարել, ինչը նաեւ ռուսական վերլուծաբաններն են նշում հատկապես այն շերտը, որը ավելի մոտ է կանգնած Կրեմլին:


Այդ վերլուծություններից իսկ, ըստ Արա Պապյանի կարելի է հասկանալ, որ Մոսկվան որդեգրել է դիմակայության ճանապարհը, ինչը ամենեւին էլ լավ չի Հայաստանի համար, քանի որ Հայաստանն ակամա կարող է հայտնվել այդ երկու ճամբարների արանքում, ինչը միշտ էլ վնասաբեր է եղել Հայաստանի համար: Բանախոսը եզրակացնում է, որ լարվածությունը սկիզբ է առել Սիրիայով, սակայն կշարունակվի այսպես:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 52

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter