• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Սահմանադրական դատարանում սպասվում են փոփոխություններ

Սահմանադրական դատարանում սպասվում են կադրային փոփոխություններ, այս տարի թափուր կդառնա ՍԴ դատավորի 1͵ իսկ մյուս տարի միանգամից երկու հաստիք͵ այդ թվում՝ ՍԴ նախագահի հաստիքը։ Գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ին լրանում է Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանի 70-ամյակը, ինչը ենթադրում է, որ ՍԴ անդամը թոշակի է գնալու: Հաջորդը թոշակ են գնալու Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը, վերջիններիս 70 տարին կլրանա հաջորդ տարի: Սահմանադրական դատարանի մասին ՀՀ ներկայիս օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ անդամի լիազորությունները դադարեցվում է 65 տարին լրանալուն պես, սակայն նախկին՝ 1997 թվականին ընդունված ՍԴ օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորները պաշտոնավարում են մինչև 70 տարին լրանալը։ Սա նշանակում է, որ բոլոր այն դատավորները͵ ովքեր ՍԴ անդամ են նշանակվել մինչև 2006 թվականին ընդունված նոր օրենքը͵ շարունակելու են պաշտոնավարել մինչև 70 տարեկանը: Այսպիսով, Կիմ Բալայանը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել Ազգային ժողովի կողմից 2003թ. նոյեմբերի 18-ին: Վոլոդյա Հովհաննիսյանը 1996թ. փետրվարի 5-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, այնուհետև՝ ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ: Իսկ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Ազգային Ժողովի կողմից նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ 1996թ. փետրվարի 6-ին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 58

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter