• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Ինչ է կատարվում հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում

Օրերս թուրքական մի շարք լրատվամիջոցներ կրկին քննարկման թեմա դարձրեցին հայ թուրքական սահմանին թուրքական իշխանությունների կողմից իրականացվող ականազերծման աշխատանքները, որոնք, ըստ պաշտոնական վարկածի, տեղի են ունենում ԵՄ եւ ՄԱԿ աջակցությամբ:


Ահռելի գումարներ են ներդրվել առհասարակ Թուրքիայի արեւելյան սահմանի սահմանագոտու ականազերծման աշխատանքների համար, որոնք տեւելու են մոտ երկու տարի: Գումարի երեք/քառորդը հատկացվել է ԵՄ եւ ՄԱԿ կողմից, իսկ մեկ/քառորդը` թուրքական կառավարության: Առհասարակ, երբ խոսվում է երկու պետությունների միջեւ սահմանագոտու ականզերծման մասին, դա նկատվում է որպես դրական ազդակ: Նույնը կարելի է ասել նաեւ այս դեպքում, թեեւ այստեղ խոսելու եւ մտորելու շատ բան կա, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների բարդության եւ բազմաշերտության մակարդակը, առկա խնդիրները, դրանցում հետաքրքրված մեծ քաղաքականության խաղացողների դերակատարությունն ու շահերը, ի վերջո Բաքվի հանգամանքը որպես այդ հարաբերությունների վրա ազդող բացասական եւս մեկ գործոն:


Նախ նշենք, որ դեռ երեք տարի առաջ, երբ նախատեսվում էր, որ պետք է ստորագրվի Հայաստանի եվրոպակ ասոցացման հայտնի համաձայնագիրը, նման աշխատանքներ սկսվել էին: Սակայն Հայաստանի նախագահի հայտնի հայտարարությունը, որ Հայաստանը անդամակցելու է ԵԱՏՄ-ին եւ դրանից հետո ծավալված գործողությունները հարցը միանգամից փակեցին: Այժմ, երբ Անկարան ունի մեծ խնդիրներ ԵՄ հետ, նորից այս հարցերը վերստին օրակարգ են բերվում: Առաջին հայացքից, դա կարելի է հասկանալ որպես մեսսիջ Բրյուսելին, որ Անկարան անցնում է արտաքին քաղաքական առաջնահերթությունների ասիական ուղղությանը:


Սակայն այս դեպքում անտրամաբանական է դառնում նման մեսսիջ ուղարկելու տրամաբանությունը, քանի որ ականազերծման հիմնական դոնորներից մեկը ֆինանսական հենց Բրյուսելն է: Երկրորդ վարկածի համաձայն գործ ունենք ինչ որ տեղեկատվական մանիպուլյացիայի հետ, սակայն սա էլ կարծես չի դիմանում քննադատությանը, քանի որ խոսքը միայն հայ-թուրքական սահմանագոտու մասին չէ, այլ նաեւ թուրք-իրանական, թուրք-ադրբեջանական: Երրորդ վարկածը բավական ուշագրավ է եւ այստեղ պետք է հիշել վերջերս մամուլում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե եթե Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ սահմանի բացման համար, ապա Մոսկվան միայն ուրախ կլինի եւ ամենագործուն աջակցությունը ցույց կտա:


Ըստ էության այստեղ արդեն խոսվում է հայ-թուրքական հաշտեցման, կամ գոնե առանց նախապայմանների սահմանի բացման մասին, քանի որ հայ-թուրքական սահմանը նաեւ ԵԱՏՄ արտաքին սահմանն է, իսկ այդ սահմանի բացվելը տնտեսական վիթխարի պոտենցիալ է պարունակում ոչ միայն Հայաստանի /եւ ոչ այնքան Հայաստանի համար, քանի որԵրեւանն այստեղ սովորական հլու-հնազանդ կատարողի դերակատարություն ունի/, որքան Ռուսաստանի եւ Թուրքիայի: Այն լիովին համապատասխանում է ինչպես Մոսկվայի տնտեսական հեռանկարներին, այնպես էլ Անկարայի:


Ըստ էության, եթե սահմանն այնուհանդերձ բացվի, ապա Անկարան իր ամենից խնդրահարույց եւ թույլ զարգացած արեւելյան ռեգիոնով կկապվի ԵԱՏՄ հետ եւ հնարավորություն կստեղծվի արագ զարգացում ապահովել թեկուզ եւ ապրանքային եւ ծառայությունների շրջանառության, տրանսպորտային փոխադրումների միջոցով: Մոսկվան լրացուցիչ հնարավորություններ կունենա տրանսպորտային ելքերի ինչի համար կատարում է բավական լուրջ քայլեր Իրանի եւ Ադրբեջանի հետ: Այստեղ սակայն մնում է այն հարցը, թե ինչպես է Անկարան այս քայլը, եթե կատարի, համատեղելու թուրք-ադրբեջանական հարաբերությունների ձեւաչափի հետ, որտեղ կարծես թե լրիվ այլ բան է խոսվում:


Այստեղ արդեն սակայն հարցը լրիվ այլ թեմայի մասին է եւ կամ պետք է համապարփակ եւ ամբողջական լուծումներ պարտադրելով գլոբալ եւ ռեգիոնալ մեծ քաղաքականության խաղացողները գնան առաջ, կամ շրջանցեն որոշ հարցեր, մինչեւ դրանց լուծման ավելի լավ ժամանակները` օդում կախված սակայն եւ վերահսկելի զարգացումների շրջանակում թողնելով դրանք:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 33

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter