• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Իսկ Շիրակում դեռ անորոշ է

ԱԺ ընտրություններից հետո, արդեն սկսվել են կուլուարային բանակցությունները նոր իշխանությունների ձեւավորման հարցում: Իհարկե այստեղ եւս ամեն բան շատ ինտրիգային է լինելու հատկապես, որ նրանք ովքեր չեն տեղավորվի կերակրատաշտի այս հատվածում, եւ որոնք դեռ պիտանելիության եւ օգտագործման ժամկետի մեջ են հնարավոր է, որ գործուղվեն Երեւանի քաղաքային իշխանություններ:


Մյուս կողմից էլ` հատկապես մերզերում, իշխանությունները պետք է կարողանան ճիշտ մարտավարություն ունենալ, սպասվող լուրջ եւ նաեւ ցավոտ մարտահրավերներին դիմանալու համար: Ինչպես մեզ փոխանցեցին իշխանական մեր աղբյուրները բավական թեական է հարցը Շիրակի մարզում եւ Գյումրիում: Այստեղ պատգամավորներ իշխող կուսակցությունից անցել են` Արման Սահակյանը եւ հատուկ ծառայությունների գեներալ, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Երրորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանը չի անցել, թեեւ սկզբում հավաքել էր մոտ ինը հազար ձայն, հետո պարզվեց, որ հավաքած ձայների քանակը տասը հազար յոթ հարյուր է:


Ըստ մեր իշխանական աղբյուրների, Մարտուն Գրիգորյանը բավական նեղսրտած է, քանի որ բավական մեծ գումարներ է դրել այս ընտրություններում: Մյուս կողմից դեռ անցյալ ՏԻՄ ընտրություններում կար պայմանավորվածություն, որ Մարտուն Գրիգորյանը չի մասնակցի ՏԻՄ-ին եւ կսատարի Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին` այս խորհրդարան կրկին գնալու դիմաց: Այս գործարքը դեռ ուժը չի կորցրել եւ նաեւ այս մասով իշխանությունները բավական բարդ վիճակում են հայտնվել:


  Թեեւ դեռ դժվար է ասել վերջնականապես, սակայն նոր իշխանություններում տեղական մակարդակով բավական երերացող է Շիրակի գործող մարզպետ` Հովսեփ Սիմոնյանի դիրքերը: Նրա հանդեպ կան դժգոհություններ նույնիսկ հարազատ ՀՅԴ վերնախավում: Արդեն իսկ խոսում են, որ նա հնարավոր է թողնի պաշտոնը, իսկ այն, որ գործող երրորդ փոխմարզպետ Խ. Վարագյանի գլխին ամպեր կան կուտակված, արդեն քննարկման հարց էլ չէ, քանի որ ութ հազար ձայնի խոստում տված Վարագյանը ութ հարյուր ձայն էր միայն կարողացել բերել հարազատ ՀՅԴ-ին եւ նույնիսկ Շիրակի մարզպետարանի միջանցքներում խոսակցություններ կան, որ պարզապես սպասում են Վարագյանի պայմանագրի ժամկետի լրանալուն, որպեսզի նրան հետ ուղարկեն Արթիկ: Իսկ մարզպետի մասով, թեեւ խոսում են, որ հնարավոր է այդ պաշտոնը վստահվի Մարտուն Գրիգորյանին, սակայն ըստ մեր իշխանական աղբյուրների, պետության բարձագույն ղեկավարությունը չի ցանկանում երիտասարդ գյումրեցուն տեսնել այդ պաշտոնում եւ ունի որոշ վերապահումներ, հատկապես, որ Ավետիսյանների դեպքից հետո վերջինս բավական ինքնավստահ կարողացավ իրեն ներկայացնել որպես արյուանհեղություն կանխող, ինչը ամենեւին դուր չեկավ Բաղրամյան քսանվեցում, հակառակ որ Մարտուն Գրիգորյանը պնդում է, թե անմիջականորեն նախագահի հետ է աշխատում:


Իշխանական ամենաբարձր վերնախավում չեն սիրում նման ինքնահնար փրկիչների կերպարներով հանդես եկողներին եւ խոսում են, որ ամենայն հավանականությամբ Մարտուն Գրիգորյանին կտանեն ԱԺ, իսկ Ֆելիքս Ցոլակյանը կգնա Շիրակի մարզպետ: Այս քայլը մեր իշխանական աղբյուրը բացահայտել է հետեւյալ կերպ. “Հայտնի նկարչության մեթոդով Մարտուն Գրիգորյանին կտանեն ԱԺ: Այդպիսով նրա այսպես ասած խաղաղարարի կերպարը հօդս կցնդի որովհետեւ լիովին կհայտնվի նախագահականի հսկողության տակ եւ կդառնա պարզապես կոճակ սեղմող: Պարզ է, այլ քայլ անելու դեպքում հեշտությամբ կասեն` մենք քեզ բերեցինք, քո ձայները առանց նկարչության այսքան էր, ուրեմն բարի եղիր պարել մեր նվագի տակ: Ու այդպես նաեւ նրա մասին ֆիլմերը, հաղորդումները, մրցանակները կմնան անցյալում: Սա հայտնի մեխանիզմ է, որ մեկ անգամ չէ որ գործադրվել է”:


Այլ է հարցը, թե արդյոք Ֆելիքս Ցոլակյանը կուզենա նորից գալ մարզպետ այն էլ Շիրակի նման բարդ մարզում: Ասել է, թե ամեն բան հենց նրա խոսքից է կախված, քանի որ բոլորին է հայտնի, որ հատուկ ծառայությունների գեներալի հանդեպ Հանրապետության նախագահն ունի շատ ավելի խորը հարգանք եւ վստահություն, որի դեմ Մարտուն Գրիգորյանի հանդեպ վերաբերմունքը պարզապես համեմատության եզր չունի, չասելու երրորդ թեկնածու Արման Սահակյանի հանդեպ վերաբերմունքը, որն արդեն խոսակցության այլ թեմա է:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 45

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter