• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Չցանկանալով բանակցությունների միջոցով լուծել կոնֆլիկտը՝ Ադրբեջանը սպառնում է սանձազերծել հերթական պատերազմ. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը hայտարարություն է տարածել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է.


«Այսօր լրանում է ուղիղ մեկ տարի, ինչ ավարտվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան։ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով նախաձեռնեցին լայնածավալ հարձակում՝ օգտագործելով ծանր զինտեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ։ Միայն կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելուց հետո Ադրբեջանը ստիպված եղավ 2016 թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ խնդրել ռազմական գործողությունների դադարեցում։


Միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներով ու ռազմական հանցագործություններով ուղեկցված ադրբեջանական ագրեսիան լուրջ մարտահրավեր դարձավ տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը և մեծ վնաս հասցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում ընթացող ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։



Ռազմական գործողությունների ավարտից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր էին գործադրում բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման համար պայմանների ստեղծման ուղղությամբ:


Արցախի Հանրապետությունը հետևողականորեն աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որոնք վերաբերում են 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի լիակատար պահպանման, 1995 թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի դրույթների գործնական կիրառման, ինչպես նաև միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայում (2016 թ. մայիսի 16)  և Սանկտ-Պետերբուրգում (2016 թ. հունիսի 20) ձեռք բերված համաձայնությունների իրագործման անհրաժեշտությանը։


Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլև տապալում ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառմանը։ Ավելին, այս ողջ ժամանակահատվածում Ադրբեջանը չի հրաժարվում փորձերից՝ տեղափոխել առճակատման տրամաբանությունը տնտեսության, մշակույթի և նույնիսկ մարդկային շփումների բնագավառներ։


Ցուցադրելով բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայություն՝ ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմ։ Հետևողականորեն բարձրացնելով լարվածության աստիճանն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և շարունակելով առճակատման ու թշնամանքի քաղաքականությունը՝ Բաքուն նպատակաուղղված կերպով խորացնում է կողմերի միջև անվստահությունը և ձգտում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դարձնել սեփական ապակառուցողական քաղաքականության ու մաքսիմալիստական պահանջների պատանդը»։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 43

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter