• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Բնակարաններ բոլոր այն ընտանիքներին, որտեղ երեխա կծնվի. Ծառուկյանի աջակցությունը

Դեռևս մինչև ընտրությունները երբ հանդիպեցինք պարոն Ծառուկյանի հետ, նա ասաց, որ ուզում է մեր քաղաքի համար որևէ լավ գործ անել, բայց պայմանով, որ որևէ կերպ չկապվի ընտրությունների հետ։ Գիտեք, որ արդեն բազմիցս օգնել է մեր կենտրոնի շահառու ընտանիքներին՝ տրամադրելով թե՛ վառելափայտ, թե՛ սնունդ, թե՛ դրամական օգնություն, նաև բնակարանների ձեռքբերման հարցում է շատ աջակցել։


Ամեն դեպքում, այս անգամ ցանկանում էր ավելի խոշոր նվեր անել քաղաքին, ասաց, որ անօթևան ընտանիքներին կցանկանա նոր բնակարաններ նվիրել։ Երկար մտածեցինք, թե ինչպես անենք ընտրությունը, քանի որ շատ են այդ ընտանիքները, և հենց Ծառուկյանն ինքն առաջարկեց, որ այս անգամ բնակարան ստանան առաջնահերթության կարգով տնակներում բնակվող այն ընտանիքները, որտեղ նոր երեխա պետք է ծնվի։ Կարգախոսի պես մի բան ստացվեց՝ նոր երեխան նոր բնակարանում։ Ու կրկին պայմանը մեկն էր. այս ծրագրի մասին պետք է հայտարարվեր միայն ընտրություններից հետո, որպեսզի չասեին, թե նախընտրական խոստումներ են, ձայներ ստանալու համար է արվում, և այլն։


Սա Ծառուկյանի առաջ քաշած միակ պայմանն էր։ Եվ ահա այսօր հայտնում եմ ընտրություններից հետո ամենաուրախալի լուրը․ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը «Շիրակ կենտրոնի» հետ համագործակցությամբ բազմաթիվ ընտանիքների, որտեղ նոր երեխա պետք է շուտով ծնվի, հատկացնում է նոր, նորոգված, բնակության համար միանգամայն պատրաստ բնակարաններ։ Հենց ապրիլի յոթին՝ մայրության օրը, Ծառուկյան ընտանիքի կողմից խոստումը կդառնա իրականություն։ Անհամբեր էինք այս հրաշալի լուրով կիսվել բոլորիդ հետ, ու ահա այդ պահը եկավ։ Շնորհավորում ենք բոլորին նորամուտի առթիվ, շնորհակալություն ենք հայտնում պարոն Ծառուկյանին մեր կենտրոնի, այդ ընտանիքների և ողջ քաղաքի անունից։


«Շիրակ կենտրոն» ՀԿ

05 ապրիլ, 2017 թ.


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 48

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter