• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

ՕՐՕ–ն դուրս չի գա փողոց

«Փաստ» թերթը գրում է. «Չնայած ընտրություններում ստացած փոքր ձայներին ու հայտարարությանը, թե «ապրիլի 2–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը եւս մեկ մեծ հետքայլ արձանագրեց, եւ սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առեւտուր եւ իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն», ՕՐՕ–ն դուրս չի գա փողոց ու իր համակիրների հետ չի գնա փողոցային պայքարի:


Երեկ կայացել է ՕՐՕ–ի հետընտրական ժողովը, որի ընթացքում ՕՐՕ–ի ղեկավարները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը ներկաներին բացատրել են, որ այս պահին փողոցային պայքարի իմաստ չկա: Ասել է թե՝ հետընտրական պայքար չի լինի, ՕՐՕ–ն փողոց դուրս չի գա: Հավաքի ժամանակ հնչել է նաեւ կարծիք, թե «մարդիկ իրենց ձայնը ծախել են իշխանությանը, ի՞նչ պայքարենք»:


Մինչդեռ նախօրեի հայտարարության մեջ ՕՐՕ–ն հայտարարել է. «Փոփոխություններն անխուսափելի են, եւ մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում»:


Իրականում չի բացառվում, որ ՕՐՕ–ն փողոցային պայքարի չգնալու այլ պատճառ ունի. թերեւս ՕՐՕ–ում վախենում են քիչ մարդ հավաքել հրապարակում ու, այսպես ասած, խայտառակ լինել: Մեկ–երկու սակավաթիվ ու մարող հավաք, եւ ՕՐՕ–ն արագ կսպառի Սերժ Սարգսյանի իշխանությանը միակ արմատական ընդդիմադիրի իր դերը: Իսկ այլ դերակատարություն այս պահին դաշինքը չի կարող ստանձնել:


Միեւնույն ժամանակ «Փաստին» հասած տեղեկություններով, ՕՐՕ–ի ղեկավարներն ասել են, որ դաշինքը չի առանձնանա, կշարունակի համատեղ պայքարը եւ որ այժմ դաշինքի հիմնական խնդիրը ընդդիմությունը կոնսոլիդացնելն է ու ներսից ուժեղանալը:


Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 49

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter