• 21:44 – Ֆինլանդիայում անհայտ անձը դանակահարել է անցորդներին. 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգով պետություն է

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ» ամենամյա` թվով արդեն 22-րդ զեկույցը:


Զեկույցում ներառված 29 երկրների կեսից ավելին նահանջ են գրանցել ժողովրդավարության հարցում:


Ըստ նոր զեկույցի, Հայաստանը վերստին կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգով պետություն է: Ժողովրդավարական և ոչ-ժողովրդավարական համակարգերի տարբերության ցուցիչը ընտրությունների եղանակով իշխանությունը փոխելու հնարավորությունն է:


«Հայաստանը, ինչպես նաև Ղրղըզստանը անցած երկու տարում նախագահականից խորհրդարանական համակարգի են անցնում՝ փորձելով է՛լ ավելի դժվար դարձնել այդ քաղաքական փոփոխության հնարավորությունը», — ասված է զեկույցում:


Երկու նախագահները՝ Սերժ Սարգսյանը և Ասլամբեկ Աթամբաևը, հավաստիացնում են, թե համակարգը պետք է փոխել խորհրդարանի դեմոկրատական ուժը հզորացնելու համար: Բայց, ըստ Freedom House-ի, փոփոխության գործնական արդյունքը կլինի այդ երկրներում նախագահական կուսակցությունների և օլիգարխների վերնախավի դիրքերի հզորացումը:


Զեկույցը այսօր է հրապարակվել, բայց կազմվել է հայաստանյան խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Եվ զեկույցում կա բավական ճիշտ կանխատեսում. — «Հայաստանում կստեղծվի կառավարություն և խորհրդարան, որտեղ գերակայողը կլինի Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, և Սարգսյանը կունենա կա՛մ պաշտոնապես, կա՛մ կուլիսների հետևից ղեկավարելու հնարավորություն»:


Շարունակելով Հայաստանը համեմատել Ղրղըզստանի հետ՝ զեկույցի հեղինակները նշում են, որ «Սարգսյանը և Աթամբաևը կարող են փոխել ամեն բան, նույնիսկ պետության բուն կառուցվածքը, բայց նպատակը նույնն է՝ պահպանել իշխանությունը»:


Զեկույցում երկրները 8 անվանակարգերում ստանում են 1-7 միավոր, ընդ որում՝ որքան բարձր է թիվը, այնքան այն ավելի բացասական է:




<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 34

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter