• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

ՀՀԿ որ պատգամավորներին այլեւս չենք տեսնի խորհրդարանում

 

Ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ մի շարք պատգամավորներ չեն անցել 6–րդ գումարման Ազգային ժողով։

Ըստ նախնական հաշվարկների՝  նոր խորհրդարանում չեն լինի ՀՀԿ տարածքային ցուցակներով առաջադրված, ԱԺ հետեւյալ պատգամավորները՝  Առաքել Մովսիսյան, Ալեքսան Պետրոսյան, Հրանտ Գրիգորյան, Արագած Ախոյան, Բազմասեր Առաքելյան, Մնացական Մնացականյան, Հակոբ Հակոբյան (Թունելի Հակոբ), Վարդան Այվազյան, Սուքիաս Ավետիսյան, Մարտուն Գրիգորյան, Մուշեղ Պետոյան, Հակոբ Հակոբյան (Կիլիկիայի Հակոբ):

Տարածքային ցուցակներով չառաջադրված եւ համապետական ցուցակներում էլ չընդգրկված, կամ անցողիկ տեղեր չզբաղեցրած որոշ ԱԺ ՀՀԿ պատգամավորների նույնպես այլեւս չենք տեսնի խորհրդարանում։ Նրանց թվում են Լեւոն Մարտիրոսյանը, Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Աշոտ Աղաբաբյանը, Մհեր Սեդրակյանը, Համլետ Հարությունյանը,  Գարեգին Նուշիկյանը։

Նշենք, որ ՀՀԿ–ն նախնական տվյալով 58 մանդատ կստանա՝ 28–ը համապետական,  27–ը՝ տարածքային ցուցակներով, եւս երեք մանդատ նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար։

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կներկայացնի ապրիլի 9-ին:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել նվազագույն շեմը:

ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS
  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 102

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter