• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Առաջին նախագահի նախնական արձագանքի մեսիջները

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը արդեն իսկ իր նախնական արձագանքն է հրապարակել Հայաստանում տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների վերաբերյալ: Ընդհանուր գծերով եթե փորձենք վերլուծել, ապա բառապաշարի մասով այն լիովին Առաջին նախագահի պատկերացումներն է արտացոլում կամ դրանց հանրային հասանելի մասը. խոսքն այս դեպքում ներքաղաքական իրավիճակին եւ երկրի սոցիալ տնտեսական վիճակին վերաբերող հատվածներին է առնչվում: Սակայն առավել ուշագրավը այստեղ այն քայլրեն են, որոնք կատարեց Առաջին նախագահը նախընտրական շրջանում կամ ավելի կոնկրետ իր երկու հեռուստահարցազրույցներում: Խոսքը Ղարաբաղի հարցի կարգավորմանն առնչվող գործողությունների մասին է: Առաջին նախագահը պարզեիպարզ հայտարարում է, որ ձեռնամուխ է լինելու իր քաղաքական հենարանի հետ միասին խաղաղության գաղափարի ամրակայմանը հայաստանյան հասարակության մեջ դրանց ածանցյալ մյուս գաղափարներով հանդերձ, որոնք են հաշտությունը եւ բարիդրացիությունը: Այստեղ ակամա մի հետաքրքրական նրբերանգ է առաջ գալիս:


Նախ ՀԱԿ-ի խորհրդարան չգնալը կարծես թե պատասխան է դառնում այն հարցին, թե արդյոք ստվերային պայմանավորվածություններ կային առաջին եւ երրորդ նախագահների միջեւ: Երկրորդ, Առաջին նախագահի երկու հեռուստահարցազրույցները այսպիսով դուրս են գալիս զուտ նախընտրական լինելու շրջանակից եւ ընդգրկում ավելի լայն շրջանակ, նույնիսկ գլոբալ կամ ռեգիոնալ ինչ որ գործընթացի հանգրվան: Սպասվող գործողությունների պլանը, որը նախանշում է Առաջին նախագահը ի վերջո, նույնպես կարող է հանգրվան լինել նույն գլոբալ կամ ռեգիոնալ մեծ խաղի եւ բնորոշվել որպես հասարակությանը խաղաղության եւ փոխիզջումների նախապատրաստության հանգրվան:


Եվ ամենակարեւորը` արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ը նաեւ հայտարարել է իր առաջնորդ ՀՀ Առաջին նախագահի բերանով որ հետընտրական գործողություններում զերծ կմնա ռադիկալ ցնցումային գործողություններից, ինչը կարծես գալիս է լրացնելու այն, որ սպասվող Ղարաբաղյան հնարավոր հանգուցալուծման ապագայի առաջ Լեւոն Տեր Պետրոսյանը պահում է իր խոստումը եւ սատարում գործող իշխանությանը` իր մասով ցնցումներ չիրականացնելով ներքին հարթակում, որպեսզի արտաքին դաշտում հնարավոր լինի սպասվող դիվանագիտական քաղաքական առեւտուրը իրականացնել:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 23

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter