• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

ԼՂ հակամարտությունը և հայ-ռուսական հարաբերությունները

Ապրիլի երեքին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգամյակն է լրանում:Այս առնչությամբ “Նովոե վերմյա” պարբերականը զրուցել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Ինքնին հասկանալի է, որ քառորդդարյա այս հաբոլյանը նորագույն շրջանի ամենից կարեւոր եւ բարդ հանգրվաններից մեկն է հանդիսանում երկու երկրների եւ երկու ժողովուրդների հարաբերություններում: Եվ որքան էլ որ որեկու ժողովուրդները իրար կապված լինեն պատմականորեն եւ նվիրական հիշաըակներով, այնուհանդերձ այսօրվա իրականությունն ու մարտահրավերները այլ իրականություն են թելադրում, ինչը հասկանում են թե Երեւանում եւ թե Մոսկվայում: Հայ ռուսական հարաբերությունների իրավապայմանագրային բազան թերեւս ամենից հաստափոր թղթածրարն է հայկական արտաքին քաղաքականության թղթածրարների մեջ: Տասնյակ եւ տասնյակ փոխըմբռնման հուշագրեր, համաձայնագրեր, պայմանագրեր, հայտարարություններ որոնք առնչվում են կյանքի բոլոր ոլորտներին:Սրանով հանդերձ հայաստանյան հասարակության համար անշուշտ ռուսական կողմի մասնակցությունն է նորագույն պատմության հայ իրականության ամենից հրատապ խնդիրներից մեկի` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: ՌԴ ԱԳ նախարարը լրատվամիջոցի հետ զրույցում կարծես շատ ուշագրավ կերպով կրկնել է ՀՀ առաջին նախագահի հայտարարությունները ասելով, որ հարցերի մեծ մասի առնչությամբ կան պայմանավորվածություններ ձեռք բերված եւ ներկայումս մնացել են մի քանի հարցեր, որոնք պետք է քննարկվեն եւ պայմանավորվեն եւ որոնք նաեւ ամենից բարդերն են հանդիսանում: Միաժամանակ նաեւ նշել է որ վերջնական խոսքը երկու կողմերինն է` Երեւանինն ու Բաքվինը եւ նրանց պատրաստակամությունից ու կամքից է կախված ամեն բան:


Նույնիսկ այսքանը պարզ է դարձնում որ խոսքը արդեն վերաբերում է երեք կամ չորս հարցի` դա տարածքների վերադարձն է, միջանցքի ապահովումը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, միջանկյալ կարգավիճակը, խաղաղապահների տեղակայումը եւ հետագա կարգավիճակի որոշումը, հարցեր, որոնք սահմանված են նաեւ Մադրիդյան սկզբունքներով եւ որոնց մասին ակնարկեց նաեւ վերջերս Երեւանում ասուլիսով հանդես եկած ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը: Լավրովի հայտարարությունները եւս գալիս են լրացնելու, որ ԼՂ կարգավորումը թեւակոխում է նոր ավելի վճռական փուլ եւ դա թերեւս վերջնական կարգավորման փուլն է կամ վերջնական մերժման որին կհաջորդի պատերազմը, եթե բոլոր միջոցները համարվեն սպառված, սակայն աշխարհը նման բան այն էլ ներկայիս կոնյուկտուրայում գեոպոլիտիկ, դժվար թե թույլ տա: Կարելի է ասել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Հայ-ռուսական հարաբերությունների լավագույն ինդիկատոր կարող է դառնալ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 39

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter