• 21:44 – Ֆինլանդիայում անհայտ անձը դանակահարել է անցորդներին. 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Օտարերկրյա ներդրողներն իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին

Նախընտրական քարոզարշավը մոտեցավ ավարտին: Այս ընթացքում քաղաքական դաշտն ամբողջությամբ բյուրաղեցվեց, երևակվեցին ոչ միայն դաշտի ֆավորիտները, որոնք ուենին ամենաբարձր վարկանիշները, այլ նաև նրանց՝ երկիրը ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս բերելու ծրագրերը, ապագայի տեսլականը, տնտեսւթյունը աշխուժացնելու քայլերը:



Այս առումով անշուշտ բացահայտ առաջատար է «Ծառուկյան» դաշինքը, որ ոչ միայն իրեն դրևսորեց որպես ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական ուժ, ինչը փաստեցին հանրության ջերմ ընդունելությունը բոլոր բնակավայրերոմ և մի շարք հեղինակավոր սոցհարցումենր, այլ նաև ամենաքննարկված նախընտրական ծրագիրն ունեցող ուժ: «Ծառուկյան» դաշինքի 15 կետերը այսօր ամենահայտնի ծրագրային դրույթներն են:

Հաջորդ թեման, բնականաբար, ներդրումների թեման էր: Գագիկ Ծառուկյանի՝ 15 միլիարդ դոլարի ներդրում բերելու մասին հայտարարությունը կրկին դարձավ քաղաքական դաշտի, լրատվադաշտի ու սոցցանցերի ամենաքննարկվող թեման: Գումարը, բնականաբար, հսկայական է, իսկ ներդրումների կարիքն այսօր Հայաստանը ունի օդ ու ջրի պես: Եվ չնայած նրան, որ ՀՀ Կառարավարությունը օրեր առաջ նախաձեռնեց Ներդրողների ակումբը, որը պլանավորում է 3,2 միլիարդ դոլարի ներդրումներ առաջիկա տարիներին, միևնույն է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ոչ միայն ներդրվելիք գումարի չափով, այլ նաև առաջացրած աղմուկով մթագնեց տվյալ նախաձեռնությանը:



Բնականաբար, գտնվեցին սկեպտիկներ, որոնք կասկածի տակ առան 15 միլիարդ դոլարի ներդրումների հնարավորությունը, այդ թվում ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Համարենք, որ վերջինիս կողմից արտահայտած մտքերը թելադրված են բացառապես նախընտրական քարոզարշավի տրամաբանությամբ և անցնենք առաջ:



Երեկ լրատվամիջոցներում հայտնվեցին տեսանյութեր, որոնք փաստում էին, որ Գագիկ Ծառուկյանի խոստացված 15 միլիարդ դոլարի ներդրումները, որոնք կարող են անել նրա արտերկրյա գործընկերները, ոչ միայն իրատեսական են, այլև միանգամայն իրականանալի: Մասնավորապես, կրկին Հայաստան ժամանած իտալական աշխարհահռչակ Gucci ընկերության նախագահ Ուբերտո Գուչին (որը լեգենդար բրենդի հիմանդիր Գուչիո Գուչիի թոռն է), երեկ իր ելույթում խոստովանել է, որ Հայաստանում ներդրումներ կատարելիս հաշվի է առել Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու նրա հանդեպ անձնական վստահությունը: «Ինձ համար գործի մեջ առաջնային կարևորություն ունի վստահությունը: Վստահորեն կարող եմ ասել, որ դուք իմ ընկերն եք: Ձեր մարդկային բարձր արժանիքների շնորհիվ է, որ ես առանց վարանելու մեծ ներդրումներ եմ կատարում ինձ համար օտար երկրում, վստահ լինելով, որ ձեր հետ միասին փայլուն արդյունքի կհասնեմ»:



Իսկ Քուվեյթի թագաժառանգ շեյխ Ախմադ Ալ Ֆախադ Ալ Սաբախը, որը եղել է Քուվեյթի օլիմպիական կոմիտեի նախագահը, իսկ 1992-ին ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, իր երեկվա ուղերձում ասել է. «Ես և մեր մեծ ընտանիքի բոլոր անդամները պատրաստակամ ենք լինել նրա բոլոր ծրագրերի իրականացման կողքին, որը կնպաստի Հայաստանի բարգավաճմանը»: Նշենք, որ Ալ-Սաբահը ունի 46 միլիարդ դոլար կարողություն:



Այս հայտարարություններն արդեն իսկ վկայում են, որ օտարերկրյա բազմաթիվ գործարարներ, որոնք Գագիկ Ծառուկյանի հետ ունեն ընկերական հարաբերություններ, պատրաստ են մեծ ներդրումներ կատարել Հայաստանում: Ընդ որում սա այն դեպքում, երբ ընտրությունները ՀՀ-ում դեռ չեն կայացել: Կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ներդրումների ինչպիսի հոսք կլինի Հայաստանում, եթե Գագիկ Ծառուկյանը դառնա ՀՀ վարչապետ:



Ուստի սկեպտիկներին, կասկածամիտներին ու տարբեր ուժերի խոսնակներին կոչ ենք անում ևս մեկ անգամ դիտել այդ տեսանյութերը և անել հետևություններ:  Իսկ ընտրարշավը ամփեփելով՝ կարող ենք ասել, որ «Ծառուկյան» դաշինքը այս ընտրարշավում բոլոր վերոնշյալ ասպեկտներում ամենաառաջատար և ամենաքննարկվող ուժն էր:


Հայկուհի Թոքմաջյան


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 40

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter