• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Դեսպան Միլսը հանդիպել է ՏՏ ոլորտի կանանց հետ

Կանանց զբաղվածության աճը կարող է մեծ ներուժ հանդիսանալ Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար: Ներկայում կանայք կազմում են Հայաստանի տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 67 տոկոսը, իսկ նրանց գործազրկության մակարդակը տղամարդկանց գործազրկության մակարդակի գրեթե կրկնակին է (համապատասխանաբար` 51,5 և 21,8 տոկոս): Համաշխարհային բանկի գնահատումների համաձայն, զբաղվածության և ձեռներեցության ասպարեզում կանանց մասնակցության անհավասար հնարավորությունների արդյունքում Հայաստանը կորցնում է իր պոտենցիալ ՀՆԱ-ի շուրջ 14 տոկոսը: Կարևորելով Հայաստանում կանանց առաջնորդության դերը և տնտեսության մեջ կանանց կարողությունների հզորացումը, մարտի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի կին շահառուների հետ:


ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից աջակցվող Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում դեսպան Միլսը մասնակիցների հետ զրուցել է իրենց աշխատանքի մարտահրավերների ու հաջողությունների մասին, նաև տեղեկացել նրանց ընթացիկ ծրագրերի մասին: «Ցավոք հաճախ ենք դեռ բախվում այն կարծրատիպին, որ հաջողակ ՏՏ մասնագետը տղամարդ է: Սակայն իրականում կանայք գնալով ավելի կարևոր դեր են խաղում կոդավորման, արտադրանքի մշակման, վեբ-դիզայնի և ՏՏ ոլորտի այլ ասպարեզներում: Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում, ինչի վառ ապացույցը այսօր այս սենյակում հավաքված տաղանդի և փորձի հարստությունն է: Դուք ՏՏ ոլորտի մի խումբ մասնագետներ եք, կին մասնագետներ, ովքեր իրենց ստեղծագործական, խնդիրների լուծման կարողության և տեխնիկական պատրաստվածության շնորհիվ ջանում են խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը: Ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները, մեծամասամբ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով, կարողացել է աջակցել ձեզ և օգնել ձեզ կյանքի կոչել ձեր ներուժն ու ձգտումները», — ասել է դեսպանը Միլսը:


ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Հայաստանի ՏՏ ոլորտի կին ձեռներեցներին բազմաթիվ ծրագրերի, այդ թվում երեք նորարարական տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման միջոցով: Հայաստանի կառավարության, համալսարանների և մասնավոր հատվածի, ներառյալ Մայքրոսովթ, Նեյշնլ Ինսթրումենթս և Այ-Բի-Էմ ընկերությունների հետ սերտ համագործակցության ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն հիմնադրել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (www.micarmenia.am), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (anel.am), և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (istc.am): Որպես Հայաստանի տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկը, ՏՏ ոլորտը իրական հնարավորություն է ընձեռում կանանց դառնալ նորարարության առաջնորդներ և խոշոր ներդրում ունենալ երկրի տնտեսական առաջընթացում:


Կարևորելով գենդերային հավասարության անհրաժեշտությունը և կանանց կենսական դերը տնտեսական աճի ապահովման գործում, ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան երկու տասնամյակ խթանում է հայ կանանց մասնակցությունը տնտեսության մեջ` օգնելով նրանց իրագործել իրենց ներուժը բազում ոլորտներում, այդ թվում` ագրոբիզնեսի, տուրիզմի, տեքստիլի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 56

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter