• 21:44 – Ֆինլանդիայում անհայտ անձը դանակահարել է անցորդներին. 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Քծնանքի մեծ վարպետը

Քաղաքական գործիչների, հանրային ամբիոններից օպոնենտ քաղաքական գործչի հասցեին հնչեցվող վիրավորանքների տենդենց է նկատվում: Պետք է նշենք նաև, որ երբեմն, հարկավ այդ քայլին դիմած քաղաքական գործչի կողմից նման դրսևորումն արդարացված է: Սակայն, երբ գալիս մի պահ, երբ չափավորություն և էթիկա «քարոզող» գործիչն է իրեն ոչ պատշաճ պահված թույլ տալիս, դա արդեն անընդունելի է: Գործող իշխանության պատգամավորության թեկնածու Մարգարիտ Եսայանը, երեկ, «Հետհաշվարկ» հաղորդաշարին հյուրընկալվելիս, մեկնաբանել է որոշ քաղաքական գործիչների կողմից կոշտ որակումները՝ կապված քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած անընդունելի դեպքերի հետ: Հաղորդաշարի հենց սկզբից էլ ակհայտ երևում էր, որ հարցազրույցը պատվիրված է և միտված է մեսիջ հասցնել թիրախ հանդիսացող քաղաքական գործիչներին, ովքեր մեծ հաշվով բարձրաձայնել էին արատավոր երևույթի մասին, ինչը թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ տեսանկյունից դիտարկված, չի կարելի տեղավորել մարդկային տրամաբանության սահմաններում: Մասնավորապես Մարգարիտը խոսեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի կողմից արված քննադատական հայտարությանը՝ կապված դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից, գործող իշխանության օգտին կազմված ցուցակագրումների և մամուլում հայտնված ձայնագրությունների մասին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ թե Զոհրաբյանի և թե Մելքումյանի կողմից արված կոշտ որակումները տեղին էին և հիմնավորված, քանի որ նման գործելաոճը հարիր չէ մանկավարժին, ում բուն գործունեությունը սերունդներ կրթելն է, այլ ոչ թե ընտրություններին ձայներ հավաքելը: Մարգարիտն էլ իբրև թե պատասխան, հակադարձելով վերոնշյալ քաղաքական գործիչներին, հորդորել է ամենաքիչը ներողություն խնդրել իրենց որակումների համար և հավելել է, որ մանկավարժի հասցեին կոպիտ արտահայտություններ անելը անթույլատրելի է:


Համաձայն կլինեինք տիկին Եսայանի հետ միայն այն ժամանակ, երբ իր կողմից նշված մանկավարժները, չխախտեին թույլատրելի սահմանը՝ մանկավարժությունը խառնելով քաղաքական պրոցեսներին: Հասկանալի է, որ այս պահին կա խնդիր այդ աղմկահարույց թեման կոծկելու, բայց եթե դա արվում է եթեր ուղարկելով մեկին, ով հաղորդման ընթացքում ինքն իրեն չի կարողանում տիրապետել և թույլ է տալիս անհարգալից որակումներ օպոնենտ քաղաքական գործիչների նկատմամբ և ինչ-որ լղոզված տեքստերով փորձում է շրջանցել բուն հարցը, ապա նշենք, որ սա լավագույն տարբերակը չէր, դեռ հակառակը տարբերակներից վատագույնը՝ Մարգարիտին վստահելն էր այդ բարդ գործը:




Այլոց հասցեին քննադատական խոսքեր հնչեցնելուց առաջ, հարկավոր է նախ և առաջ մեկ պահ հայելու մեջ նայել և գիտակցել, արդո՞ք կա այն բարոյական իրավունքը, որը թույլ կտա իրեն այդ քայլին գնալ: Մարգարիտի պարագայում դա գործում է, քանզի ոչ բարեկիրթ պահվածքով այս տիկինը, հենց առաջինը ունի քննադատության կարիք՝ սեփական պահվածքն ու վարվելակերպը վերանայելու առնչությամբ:




Չենք կարող չնշել նաև հաղորդման ընթացքում Մարգարիտի կողմից ակնհայտ կերպով արտահայտվող քծնանքն առ իր հովանավորյալներ և հարազատ կուսակցություն: Ասում են անգամ, որ Մարգարիտը քծնանքի մեծ վարպետ է, եթե այդ տեսանկյունից դիտարկենք նրա այս հարցազրույցը, ապա հասկանալի է դառնում, որ Մարգարիտը սեփական համոզմունքների և ինքնասիրության վրայով անգամ կանցնի, միայն թե հաճոյանա իր հովանավորյալին և իրեն այդ հաղորդմանը ուղարկողին, ինչը ևս մեկ շանս է ստեղծում նրա համար, ԱԺ-ում հայտնվելու և իր ոչ բարեհաճ գործունեությունը շարունակելու համար:


Հ.Գ. «Экспромт». Սույն տիկինը, ամուսնանալուց հետո փոխել է իր ազգանունը, իսկ նրա օրիորդական ազգանունը Բոզիկյան է եղել, բայց ինչպես ասում են երբեմն հարկավոր է իրերն իրենց անուններով կոչել:


Սարգիս Հարությունյան


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 34

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter