• 17:45 – Տարկետման կարգի փոփոխությունից տուժելու են լավ սովորողները 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Կոչ եմ անում զերծ մնալ երեխաներին քաղաքական գործընթացներ ներքաշելու փորձերից. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել երեխաներին դպրոցներից հանելու հրապարակային կոչերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։


Հայտարարության մեջ նշված է. «Այսօր Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրապարակային ելույթով կոչ է արել ծնողներին իրենց երեխաներին հանել դպրոցներից: Այդ հրապարակային կոչը լայնորեն տարածվել է զանգվածային լրատվության միջոցներով: Ընդ որում, ելույթում կոչը հիմնավորվում է դպրոցների տնօրեններին, Ն.Զոհրաբյանի ձևակերպմամբ, թաղի խուժանի, կրիմինալի հետ համեմատությամբ:



Որևէ հանգամանք, այդ թվում՝ նախընտրական քարոզչության գործընթացը չի կարող արդարացնել երեխաների իրավունքները, այդ թվում՝ կրթություն ստանալու նրանց իրավունքը կոպտորեն ոտնահարող հայտարարությունները: Հատկապես վտանգավոր է, երբ այդպիսի կոչերն արվում են հանրային գործիչների կողմից: Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի շահը՝ որպես բացարձակ արժեք, իսկ դրա խաթարումը՝ որպես երեխայի իրավունքների խախտում:



Մարդու իրավունքների պաշտպանը, օժտված լինելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու իրավասությամբ, խիստ անթույլատրելի է համարում նման ելույթներն ու կոչերը:


Այսօր արված հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ նշվել էր, որ հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ ենթադրաբար կապվող ձայնագրություններն ու դրան առնչվող բոլոր հրապարակումները պետք է դառնան մանրամասն ստուգման առարկա, իսկ գնահատականները՝ հիմնված լինեն ստուգման արդյունքի վրա:


Ուստի, կոչ ենք անում բոլոր կողմերին, այդ թվում՝ քաղաքական գործընթացի մասնակիցներին իրենց ելույթներում և գործողություններում զերծ մնալ երեխաներին քաղաքական գործընթացներին ներքաշելու կամ երեխայի շահը խաթարելու փորձերից»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 41

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter