C новым годом 2019
 
  • 07:09 – Մենք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները. Ա. Աշոտյան 
  • 16:21 – Տուն ենք ուղարկելու այս իշխանություններին․ Հրանտ Մարգարյանը Փաշինյանի իշխանության մասին 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Սեյրան Օհանյանին վախեցնում են ձերբակալությամբ. ինչ հակահարված կլինի

Նախընտրական կրքերը շարունակում են թեժանալ: Երեկ Սեյրան Օհանյանը իր գործընկերների հետ հանդես եկավ ասուլիսով և հստակ հասկանալի դարձավ, որ նա վճռական է տրամադրված: Իշխանություններին սկսել է անհանգստացնել երկար տարիներ զինվորական ամենաբարձր պաշտոնները զբաղեցրաց գործչի վճռականությունը:


Սեյրան Օհանյանի երեկվա ասուլիսը եղել է այն ազդանշանը, որից հետո իշխանությունները պետք է անցեն  հարձակման ու ամեն կերպ փորձեն թուլացնել Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքը: Այս է պատճառը, որ այսօր մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը բազմաթիվ «չարաշահումների, յուրացումների» մասին։ Մամուլի հրապարակման մեջ նշվում է, որ սկվելու են աղմկալի ձերբակալություններ, որոնց առանցքում լինելու է նախկին նախարար Սեյրան Օհանյանը:


Փաստորեն, իշխանությունները փորձում են Սեյրան Օհանյանին վախեցնել ձերբակալությամբ: Հասկանալի է, որ Սեյրան Օհանյանը, մտնելով քաղաքական պայքարի մեջ, իրերի նման դասավորությունը հաշվի է առել: Երեկվա ասուլիսում նախկին նախարարը հայտարարեց, որ իր և իր թիմի նկատմամբ կատարվող հարձակումներին լինելու են հակահարվածներ: Հետաքրքիր է, թե ինչ հակահարված կտա Օհանյանն այս դեպքում, երբ նրան սպառնում են ձերբակալությամբ: Գուցե նա մեջտեղ հանի հետաքրքիր փաստեր, որոնք փաստարկված կպատռեն գործող իշխանությունների դեմքը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 178


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր