C новым годом 2019
 
  • 07:09 – Մենք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները. Ա. Աշոտյան 
  • 16:21 – Տուն ենք ուղարկելու այս իշխանություններին․ Հրանտ Մարգարյանը Փաշինյանի իշխանության մասին 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Սերժ Սարգսյանի ցուցակի գաղտնիքը

Երեկ, իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից անմիջապես հետո,ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հրապարակեց կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 10 հորիզոնականներում տեղ գտած անունները:


Առաջին տեղում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, երկրորդում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, չորրորդում՝ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հինգերորդ հորիզոնականում էլ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է:


Համամասնական ցուցակի հինգյակը շարունակում են Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը:


Սերժ Սարգսյանի ՀՀԿ անդամագրվելուց հետո սա առաջին ցուցակն է, որը կարելի է անվանել լիարժեքորեն Սերժ Սարգսյանի ցուցակը: Այստեղ հիմնականում մարդիկ են, որոնք իրենց քաղաքական կարիերայով պարտական են Սերժ Սարգսյանին, նրանք առանց ՀՀԿ նախագահի իրենցից ոչինչ չեն ներկայացնում: ՀՀԿ ղեկավարի կողմից սա իհարկե ճիշտ և հետաքրքիր ընտրություն է: Նա ցուցակ է կազմել մարդկանցով, որոնք քաղաքական հավակնություններ չունեն, ցուցակի առաջին տասնյակում մարդիկ են, որոնք երբևէ չեն փորձի ընդդիմանալ Սերժ Սարգսյանի որոշումներին, նրանք ՀՀԿ խորհրդի նիստի ծափահարություններ ապահովողներն են:


Նման ցուցակի առկայության պարագայում՝ Սերժ Սարգսյանը իսկապես կարող է չհավակնել վարչապետի պաշտոնին, քանի որ, որպես կուսակցության ղեկավար էլ, նա կարող է ՀՀԿ-ի միջոցով ղեկավարել երկիրը ու նրան ընդդիմացող կամ այլ տեսակետ արտահայտող չի լինի:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 317


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր