C новым годом 2019
 
  • 07:09 – Մենք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները. Ա. Աշոտյան 
  • 16:21 – Տուն ենք ուղարկելու այս իշխանություններին․ Հրանտ Մարգարյանը Փաշինյանի իշխանության մասին 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Արտակարգ դեպք Երևանում. 36-ամյա և 31-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք Երևանում. 36-ամյա և 31-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց


Արտակարգ դեպք Երևանում. 36-ամյա և 31-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով և քթի կոտրվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 36-ամյա Արթուր Սեդրակյանը և Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոման Դավթյանը։ Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սեդրակյանը հրազենային վնասվածքը ստացել է նստատեղի մասում, իսկ Ռ. Դավթյանը ստացել է քթի կոտրվածք։ Ըստ ոստիկանների և քննիչների ստացված օպերատիվ տեղեկությունների՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել 6-րդ թաղամասում գործող «Կրպակ» սուպերմարկետի հետնամասից։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 424


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր