• 07:01 – Սերժ Սարգսյանի ելույթից 3 ամիս անց տեղի ունեցավ այս ողբերգությունը 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 07:01 – Նախագահը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 07:01 – Խուլիգանության դեպքեր Երևանում՝ ոստիկանների մասնակցությամբ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 

Ինչու՞ սպանեցին փոխմարզպետի որդուն. քրեական աշխարհի պատերա՞զմ

0735831001483812403900789Հունվարի 7-ին, կրակոցներ էին հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։


Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ 50 տան բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Գավառ քաղաքի Ազատության փողոցից։ Արդեն նշված վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ և 2 գնդակ։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև Audi Q 7 մակնիշի 47 MM 777 համարանիշի ավտոմեքենան, որի վրա առկա էին կրակոցի հետքեր, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել էր ատրճանակ։  Սպանվածը քրեական աշխարհում հայտնի Նորատուսցի Ալիկի հորեղբոր տղան էր:


Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։


Այս սպանությունների գործով ձերբակալվել էր երկու անձ: Նրանցից մեկը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն էր, որը մեղադրվում էր Մուշեղ Մուշեղյանի սպանությունը դրդելու մեջ:


Այս պահին դժվար է ասել, թե որքանով է կապված փոխմարզպետի որդու սպանությունը Շենգավիթում կատարված սպանությունների հետ, սակայն մի բան հստակ է, որ քրեական աշխարհում ինչ որ բան այն չէ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 130

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter