• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ինչու՞ և ո՞վ է վախենում Գագիկ Ծառուկյանի վերադարձից

Gagik-TsarukyanԴեկտեմբերի 3-ին Հայաստանի հազարավոր քաղաքացիներ երթով շարժվեցին դեպի ԲՀԿ նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տուն: Քաղաքացիների երթի պատճառը մեկն էր՝ նրանք դիմում էին Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա վերադառնա ակտիվ քաղաքականություն և  մասնակցությամբ, քաղաքական պրոցեսներին համախմբի հանրության լայնածավալ այն հատվածը, որը ցանկանում է տեսնել փոփոխություններ:


Քաղաքացիների նման ներկայությունը իհարկե ազդեցիկ է և իհարկե հասկանալի է, որ հանրության բավական լայն շերտ ունի հստակ դիրքորոշում, որը բավական տպավորիչ կերպով ի ցույց դրվեց:  Քաղաքացիների նման թվի առակայությունը իհարկե պետք է անհանգստացներ քաղաքական որոշակի շրջանակների: Իշխանություններին մի կողմ թողնելով անդրադառնանք այն շրջանակներին, որոնք թվում է, թե պետք է իրենց համար գերխնդիր համարեն իշխանությունների և նրանց կողմից իրականացվող թալանի դեմ պայքարը:


Շատերը հայտարարում են, որ այդ շրջանակները քաղաքական պատվեր են իրականացնում և իշխանությունների պատվերով են փորձում սևացնել Գագիկ Ծառուկյան գործչին: Իրականությունը բոլորովին այլ երանգ ունի: Այստեղ ոչ թե առկա է իշխանությունների պատվեր, այլ ինքնապահպանման կենդանական բնազդ:


Ցայտոտնի մեջ հայտնված շրջանակի տագնապն իհարկե հասկանալի է: Նրանք բոլորից լավ են հասկանում, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի դեպքում իրենց քաղաքական շանսերը բավական նվազում են: Եթե առանց Ծառուկյանի քաղաքական մասնակցության քաղաքացիների մի մեծ զանգված չունենալով այլընտրանք և դեմ լինելով իշխանություններին, իր ձայնը կտար այդ շրջանակները ներկայացնող քաղաքական ուժերին, իսկ երբ Գագիկ Ծառուկյանը՝ հանրության խնդրանքով և  հորդորով վերադառնա քաղաքականություն, ապա տագնապի մեջ հայտնաված քաղաքական ուժերի հնարավոր քվեները կպակասեն առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ:


Պետք է նկատել, որ Գագիկ Ծառուկյանի դեմ արշավ սկսած շրջանակների տագնապի մեկ այլ պատճառն էլ այն է, որ Ծառուկյանի վերադարձից հետո իրենց շատ կուսակիցներ կհեռանան և կմիանան այն համախմբող ուժին, որը կձևավորվի Ծառուկյան քաղաքական գործչի շուրջ:



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 539


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր