• 10:48 – Ո՛չ գեներալները, ո՛չ էլ մյուսները չեն որոշում՝ ով ինչ պաշտոնի է նշանակվելու. Ս. Օհանյան 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 07:01 – Նախագահը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 07:01 – Խուլիգանության դեպքեր Երևանում՝ ոստիկանների մասնակցությամբ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 

Ալիևը նոր պատարազմի մասին հայտարարեց

ալիևՊաշտոնական Բաքուն հայկական կողմին կրկին սպառնում է նոր պատերազմով։ Շաբաթավերջին Ֆիզուլիի շրջան կատարած իր այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք ելույթներ է ունեցել նախ զինվորականների հետ հանդիպմանը, ապա նաև Ֆիզուլիի բնակիչների և ամեն անգամ շեշտել, որ «Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն»։


«Եթե հայերը եզրահանգումներ չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում են բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով։ Վերջին տարիներին մենք գնել ենք ամենաժամանակակից ռազմական տեխնիկան, ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա», – հպարտացել է Ադրբեջանի նախագահը՝ որևէ կերպ չանդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած խաղաղ բանակցություններին, դրանցում ձեռք բերված պայմանավորվածություններին, կամ ղարաբաղյան հարցով առաջիկա օրերին սպասվող հանդիպմանը։


«Եվ թող Հայաստանի ղեկավարությունը հույսը չդնի ինչ-որ մեկի ուժի վրա, եթե ուզում են հարցի խաղաղ կարգավորում՝ առանց զոհերի, ապա թող լքեն մեր հողերը, մենք էլ չենք ուզում պատերազմել, ընդամենը ցանկանում ենք վերադարձնել մեր տարածքները։ Մեր ներկայությունը Լելե Թեփեում վկայում է, որ այդ օրը մոտ է», – ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 145

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter