• 11:26 – Կրկնակի կեղծ թիվ՝ ներկայացված Կարեն Կարապետյանի կողմից 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Բաղրամյան պողոտայից ուղիղ ԵՄ երկրներ՝ քաղաքական ապաստանի

Երկուշաբթի օրը ոստիկանությունը ազատեց Բաղրամյան պողոտան էլեկտրաէններգիայի թանկացման դեմ շուրջօրյա ցույցեր կազմակերպող ցուցարարներից, և ցուցարարները տեղափոխվեցին Ազատության հրապարակ: Որքան էլ փորձեն ցուցարարները համոզել, որ շարժումը շարունակում է գործել, և իրենք այն հասցնելու են հաղթական ավարտի, միևնույն է՝ պարզ է, որ այն կորցրել է հանրային աջակցությունը և այլևս չի կարող փողոց հանել տասնյակ հազարավոր մարդկանց: Փորձենք հասկանալ թե ինչ տվեց շարժումը Հայաստանին և հայ հանրությանը:


Ամենատեսանելի արդյունքն, անշուշտ, էլեկտրաէներգիայի թանկացման որոշման կասեցումն է. օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան չի թանկանա, և այդ որոշումը բավարարեց հանրության մի մասին: Թե ինչ կլինի հետո, պարզ կլինի խոստացված աուդիտի ավարտից հետո, իսկ դա արդեն կլինի հաջորդ տարի: Այս տարվա համար խնդիրը կարելի է լուծված համարել: Իսկ հայ հասարակությունը չի ապրում երկարատև հեռանկարով:


Բացի այս տեսանելի արդյունքից, Բաղրամյան պողոտայում շուրջ երկու շաբաթ շարունակվող բողոքի գործողությունները մեկ այլ, ոչ պակաս կարևոր արդյունք ապահովեցին դրա մասնակիցների որոշ մասի համար՝ ԵՄ երկրներում քաղաքական ապաստան ստալու հնարավորություն: Ցուցարարներից մի զգալի մասը Բաղրամյան պողոտայում սելֆի էր անում ոստիկանական զորքերի, ջրցան մեքենաների ու զրահամենքենաների ֆոնին: Այս լուսանկարները նրանց համար լուրջ ապացուցողական բազա պետք է ապահովեն եվրոպական երկրներում քաղաքական ապաստան ստանալու համար:


Վերջին մի քանի տարիներին Հայաստանից ԵՄ երկրներ տեղափոխվող Հայաստանի քաղաքացիների համար ժանրի կրիզիս էր, քանի որ նրանք չգիտեին՝ ինչպես ապացուցել, որ Հայաստանում իրենք ենթարկվել են քաղաքական հետապնդումների: ՀՀ շատ քաղաքացիներ քաղաքական ապաստան ստանալու համար ստիպված էին լինում սարքել Սիրիայի, իսկ հետո նաև Ուկրաինայի քաղաքացիություն, որպեսզի կարողանային ներկայանալ որպես այդ երկրներում ընթացող քաղաքացիական պատերազմի զոհեր, բռնի տեղահանվածներ, ում կյանքը գտնվում է վտանգի տակ: Սակայն այս դեպքում էլ եվրոպական երկրների էմիգրացիոն ծառայությունները կարողանում էին բացահայտել կեղծիքը, քանի որ Սիրիայում ապրող հայերը պարզվում էր, որ ոչ մի արաբերեն բառ չգիտեն, կամ Ուկրաինայից տեղահանված հայերը չգիտեն ուկրաիներեն:


Հիմա իսկական դրախտ է այն մարդկանց համար, ովքեր երազում էին ԵՄ երկրներում ապաստան ստանալու մասին. ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է խաղաղ ցուցարարներին, նրանցից 237-ը տարվել են ոստիկանական բաժանմունքներ, Ազատության հրապարակից հայտարարվում է, որ հանրահավաքներին չմասնակցելու համար ոստիկանությունը հատուկ աշխատանք է տանում ակտիվիստների նկատմամբ, այցելում են նրանց բնակարաններ և փորձում են ճնշումների միջոցով հարկադրել, որ նրանք չմասնակցեն հաջորդ հանրահավաքներին: Այդ ամենին ավելացնում ենք սելֆիները, որոնք ապացուցում են, որ տվյալ անձը գրեթե իր ամբողջ օրն անցկացրել է Բաղրամյան պողոտայում և ամեն ինչի պատրաստ է: Եվրոպական էմիգրացիոն մարմինները չեն կարող անտարբեր գտնվել այս փաստերի նկատմամբ, քանի որ դրանք այն ապացույցներն են, որոնցից հնարավոր է հիմնավորապես եզրակացնել, որ տվյալ անձը ևս կարող էր լինել ոստիկանական հետապնդումների օբյեկտ, որ նրա քաղաքական և քաղաքացիական իրավունքները ևս ոտնահարվել են, և նա զրկված է իր իրավունքները իրացնելու ազատությունից:


Մեր տեղեկություններով՝ արդեն կան մարդիկ, ովքեր որպես Բաղրամյան պողոտայի քաղաքական հալածյալ մեկնել են ԵՄ երկրներ, և փորձում են այդ հիմքով քաղաքական ապաստան ստանալ: Թվում էր, թե այդ մարդիկ եկել էին Բաղրամյան պողոտա պայքարելու իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար, բայց պարզվեց, որ եկել էին ընդամենը քաղաքական ապաստան ստանալու իրավունքի համար: Թե որքան մարդ այդ հիմքով կհեռանա Հայաստանից՝ կիմանան միայն ԵՄ երկրների համապատասխան ծառայությունները, բայց որ հանրահավաքներին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ՝ դա փաստ է:





Источник: www.1in.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 349

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter