• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 19:30 – Բալը ձյան տակ 

Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին, բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 զոհ

Այսօր՝ հուլիսի 12-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Օpel Astra մակնիշի 34 AR 516 համարանիշի և Mercedes մակնիշի 82 MO 002 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, իսկ Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վիկտոր Եփրեմյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 16-րդ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր Opel-ի միջից դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից դեպքի վայրում աշխատող քննիչներին հայտնել են, որ վարորդը նույնպես մահացել է: Քաղաքացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Մասիսի շտապօգնության բրիգադները 45 րոպե ուշացումով են ժամանել վթարի վայր, իսկ դի տեղափոխող բրիգադները մեկ ու կես ժամից ավելի է չկան:

Ավելի օպերատիվ Երևանի շտապօգնության բրիգադն է ժամանել դեպքի վայր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը:

Մանրամասներն՝ այստեղ:



Источник: galatv.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 619


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր