• 11:26 – Կրկնակի կեղծ թիվ՝ ներկայացված Կարեն Կարապետյանի կողմից 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Առանց որևէ մեկին վնասելու առաջ շարժվել, մարդկանց հետ անկեղծ հարաբերություններ կառուցել. հաջողության բանաձևը՝ ըստ Արփինե Հովհաննիսյանի

class="i-content">


ԱԺ «Հանրապետական» պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Արփինե Հովհաննիսյանը  Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ հաջողության գրավականը մարդկանց հետ անկեղծ հարաբերություններ կառուցելն է, ազնվությունը բոլոր տեսակի հարաբերություններում, երբեք կանգ չառնելը, անգամ եթե շատերը փորձում են կանգառդ արձանագրել և ոչ թե առաջընթացդ խրախուսել։



 



-Ե՞րբ սկսվեց Ձեր կարիերան քաղաքական դաշտում։



 



-Սկսվեց 2012 թ. Ազգային ժողովի ընտրություններին համամասնական ցուցակով պատգամավոր ընտրվելուց հետո, իսկ պետական համակարգում աշխատանքս սկսել եմ դեռ 19 տարեկանից։



 



-Հաճախ տրվող հարց. ի՞նչ եք կարծում՝ կարիերան չի խանգարո՞ւմ կնոջ անձնական երջանկությանը։



 



-Հանուն կարիերայի չպետք է ստորադասել ընտանիքը, բայց միևնույն ժամանակ ընտանիքն ու կարիերան չպետք է փորձել հակադրությունների դաշտում դիտել։ Դա մեր ազգային հոգեբանությանը բնորոշ խնդիր է, որը երբեք համադրության, հանգիստ բնականոն օրինաչափ զարգացման ուղով չենք տեսնում։ Երբ ակտիվ է կնոջ դերը, մասնավորապես, երբ նա գործում է հասարակական-քաղաքական դաշտում, ապա դա անմիջապես իր ետևից բերում է թելադրանք, հարցադրումներ ընտանիքի ու կարիերայի հակադրությամբ։



 



-Եթե ընտրելու լինեիք՝ կարիե՞րա, թե՞ ընտանիք։




-Հուսով եմ, ինչ-որ տեղ անգամ վստահ եմ, ինձ երբեք նման ընտրության առջև չեն կանգնեցնի, սակայն երբ անհրաժեշտություն առաջանա կընտրեմ ընտանիքը (ժպտում է – Tert.am)։





- 2014-ին, ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) սեռերի իրավահավասարության վարկանիշի ՝ Հայաստանը հայտնվել է Գանայի ու Մալայզիայի հետ ոչ այնքան պատվաբեր հարթակում: Ի՞նչ է՝ դժվա՞ր է տղամարդկանց հետ մրցակցելը քաղաքականության մեջ։



 



-Ես տղամարդկանց հետ քաղաքականության մեջ չեմ մրցակցում, այլ աշխատում եմ տվյալ պարագայում։ Բազմաթիվ անգամ առիթ ունեցել եմ նշելու, որ ՀՀ-ում, որպես ավելի շատ պատրիարխալ հասարակություն, կարծրատիպեր կան, որ կանայք քաղաքականության մեջ և շատ այլ պետական կառավարման ոլորտներում ասելիք չունեն և նրանց համար բարձունքներ նվաճելը բավականին բարդ է. կանանց ու տղամարդկանց համար մեկնակետը գրեթե երբեք հավասար չի լինում, ժամանակն է շատ բան իր տեղը դնում: Ես կարծում եմ, որ ամեն մեկը պետք է լինի արժանի իր զբաղեցրած տեղին և պաշտոնին՝ իր գիտելիքների ու հմտությունների շնորհիվ, ոչ թե սեռային պատկանելության ուժով։



 



-Գեղեցիկ լինելը աշխատանքում Ձեզ օգնե՞լ է, թե՞ խանգարել։ Օրինակ՝ դերասան Ալեն Դելոնն ասել է. «Ինձ ավելի հաճախ ասում են գեղեցիկ, քան տաղանդավոր», իսկ Մոնիկա Բելուչին նշել. «Եթե չլիներ իմ կանացի հմայքն ու գեղեցկությունը, ես այդպես էլ կմնայի գրասենյակի իրավաբան»։



 



-Եթե չեմ սխալվում, նույն Մոնիկա Բելուչին ասել է, որ գեղեցկությունը խնդիր է դառնում երկու դեպքում երբ այն ընդհանրապես չկա և, երբ բացի դրանից ոչ մի այլ բան չկա: Այս համատեքստում կարող եմ ասել հեշտությամբ ինձ ոչ մի բան չի տրվել, բազմաթիվ խոչընդոտներ եմ հաղթահարել և երբեք այդպիսի միտք չեմ ունեցել, որ գեղեցկությունն օգնեց թե խանգարեց: Ինձ համար որպես ինձ տրվող գնահատական կարևոր եմ համարել իմ մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ համարվելը և իմ ամենօրյա աշխատանքով ես այդ նշաձողն եմ դրել: Թերևս, ես չէ, որ պիտի փաստեմ՝ որքանով է դա ինձ հաջողվել, բայց  գործընկերներիս հետ հարաբերութուններն ինձ թույլ են տալիս ասել, որ ինձ մոտ ստացվում է:




 



-Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը՝ աշխատանքից դուրս, ընկերներ, ժամանց, ֆիլմեր...



 



-Հիմնականում ընկերներիս հետ. պասիվ հանգիստ եմ նախընտրում, մաքուր օդ, գրքեր՝ մեկ բաժակ թեյի համադրությամբ։



 



-Հաջողության գրավականը...



 



-Շատ բարդ է... Այս զարգացող աշխարհում եթե մոտ 10 օր ոչինչ չանես, կհասկանաս, որ գտնվում ես ստատիկ վիճակում և զարգացում չես ապրում։ Հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել, առաջին հերթին՝ ինքդ քեզ վրա, միշտ սովորել, ձեռք բերել գիտելիքներ։ Հաջողության գրավականը նաև մարդկանց հետ անկեղծ հարաբերություններ կառուցելն է, ազնվությունը բոլոր տեսակի հարաբերություններում։ Ցավով եմ ասում, բայց այսօր ես մարդկային հարաբերություններում՝ թե՛ համընդհանուր, և թե՛ անհատական մակարդակում ազնվության ու անկեղծության գահավիժում եմ նկատում: Ամենաանկեղծ պոռթկումները, մտքերը, վարքագիծը համարվում են ամենակասկածելին ամենաձևականը և այսպես շարունակ… Եվ որ ավելի ցավալի է, մարդիկ սկսել են դա արդարացնել, նորմալ ու օրինաչափ համարել, բացատրել և հիմնավորել աշխատանքի բնույթով վայրով և այլն: Հաջողության բանաձևի  կարևոր բաղկացուցիչներից է արժանապատվորեն, առանց որևէ մեկին վնասելու առաջ շարժվելը, երբեք կանգ չառնելը, անգամ եթե շատերը փորձում են կանգառդ արձանագրել և ոչ թե առաջընթացդ խրախուսել...



 



-Երջանկության Ձեր բանաձևը...



 



-Ներդաշնակ ընտանիք, սիրելի աշխատանք, հավատարիմ ընկերներ...



 



-Ազա՞տ է Արփինե Հովհաննիսյանի սիրտը։



 



-Դեռ այո (ժպտում է – Tert.am)։





- Ձեր կողքին պետք է լինի տղամարդ, ով...



 



-Ով բարի է, մեծահոգի ինքնաբավ և ինքնավստահ՝ իմ կողքին գտնվելու համար, և ում համար ես պատրաստ կլինեմ առավելագույն զիջումների։





- Սերը...



 



-Երբ երջանիկ ես զգում քեզ, անկախ նրանից, թե որտեղ ես, անկախ նրանից, թե ինչ խնդիրներ ունես, ու կա մարդ, ով գիտես, որ քեզ ընդունում է այնպես, ինչպես դու կաս, և դու նրան ճիշտ այդպես...



 



- Ինչի՞ կարիք ունեք։



 



- Հաճախ ունեմ կարիք , որ ասված խոսքը հնչեցրած միտքը հասկացվի ճիշտ այնպես ինչպես ասվել է:



 



- Ինչի մասին եք միշտ երազում ...



 



Վերադառնալ մանկություն ու թեկուզ մեկ պահ վերապրել այդ քաղցրությունը:



 



Զրուցեց՝ Լենա Մինասյանը




Նկարներն անձնական արխիվից




 




Источник: www.tert.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 286

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter