• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

2016-ի 1-ին կիսամյակում առգրավվել է 38.3 կգ խեցգետին, 1802 կգ Սիգ

2016-ի 1-ին կիսամյակում առգրավվել է 38.3 կգ խեցգետին, 1802 կգ ՍիգՏեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական` 4-րդ նիստը: Հասարակական խորհրդի անդամների կողմից ձևավորված օրակարգում ընդգրկվել էին Բնապահպանական պետական տեսչության գործունեության, Երևան քաղաքի էկոլոգիական վիճակի, տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի վերաբերյալ կառավարության որոշումների և բուսական ու կենդանական աշխարհին հասցված վնասի սակագների մասին օրենքի վերանայմանը վերաբերող հարցեր:

Հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բացելով նիստը` խորհրդի հաստատմանն է ներկայացրել օրակարգը, ինչից հետո խոսքը փոխանցել է առաջին հարցը զեկուցողին:

Խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկությամբ, օրակարգային առաջին հարցի շրջանակներում, ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը ներկայացրել է 2015 թվականի և 2016 թվականի առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ բանախոսի, ՀՀ բնապահպանական պետական տեսչությունը 2015թ. իրականացրել է ստուգումներ 128 կազմակերպություններում և ֆիզիկական անձանց մոտ: Ստուգումների մեծ մասն իրականացվել են մինչև 2015թ․ հուլիսի 30-ը, երբ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են տեսչական ստուգումները։

Կատարված տեսչական ստուգումների, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների տեղափոխման և օգտագործման օրինականության պահպանման  նպատակով կազմակերպված ստուգայցերի և տեսչության  վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերվել է 872 խախտում:

Կազմվել է վարչական տուգանքի 794 ակտ` 61,3 մլն.դրամ ընդհանուր գումարով:      Կազմվել է 198.77մլն.դրամվնասի հատուցման 535 արձանագրություն: 2015թ. առգրավվել է  820.7կգ. խեցգետին, 2062.2 կգ «սիգ» տեսակի ձուկ, 443 հատ ձկնագողության պարագա, իսկ 2016 թվականի առաջին կիսամյակում` 38.30կգ խեցգետին, 1802 կգ«սիգ» տեսակի ձուկ:

Բնապահպանական պետական տեսչությունը 2015 թվականին ՀՀ անտառային, ընդհանուր օգտագործման անտառածածկ և հատուկ պահպանվող  տարածքների նկատմամբ կատարած վերահսկողության արդյունքում   հայտնաբերել է 432 խախտում, ինչի համար 373 իրավախախտի ենթարկել է 27.1 մլն․դրամ վարչական տուգանքի և նրանց նկատմամբ կազմվել է  շրջակա միջավայրին պատճառած վնասի 401 ակտ՝ 128.86 մին․դրամի չափով: Ընդհանուր առմամբ 2015 թվականին հայտնաբերվել է 2710 հատ ապօրինի հատված ծառ, ինչը հսկողության ուժեղացման արդյունք է։ ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետը պատասխանել է  Խորհրդի անդամների բարձրացրած հարցերին:

‹‹Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա›› ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն իր զեկույցում բարձրացրել է այն հարցը, թե որքանով է Երևանում իրականացվող քաղաքաշինությունը նպաստում մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը, աղետների ռիսկերի նվազեցմանը` մասնավորապես կլիմայի փոփոխության պայմաններում: Բանախոսը շեշտել է, որ հետխորհրդային տարիներին Երևանի կանաչ տարածքներն էականորեն կրճատվել են և խնդիրը պետք է ուշադրության կենտրոնում պահել: Խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը կարևորել է քաղաքաշինական որոշումներ կայացնելու ժամանակ բնապահպանական նորմերի առաջնայնության պահպանումը:

«Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ  նախագահ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է տնտեսական գործունեության հետևանքով մթնոլորտային օդին, հողային ու ջրային ռեսուրսներին հասցված վնասի վերաբերյալ կառավարության որոշումների և բուսական ու կենդանական աշխարհին հասցված վնասի սակագների մասին օրենքի վերանայման անհրաժեշտությունը։

ՀՀ բնապահպանության նախարարություն



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 98

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter