• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

«Հրապարակ». Մանրամասներ ՀՀԿ-ականների՝ «Ֆլորենսում» տեղի ունեցած խնջույքից

«Հրապարակ». Մանրամասներ ՀՀԿ-ականների՝ «Ֆլորենսում» տեղի ունեցած խնջույքից«Չնայած ՀՀԿ-ականները երեկ պնդում էին, թե «Ֆլորենսում» տեղի ունեցած քեֆը հերթապահ-պրոտոկոլային էր, բայց ՀՀԿ նախագահը բավականին կարևոր մե– սիջներ է հղել իր կուսակիցներին։ Սերժ Սարգսյանի մոտ ՀՀԿ-ն ցուցադրել է, որ «մեկ հոգի՝ մեկ մարմին» է, ու նախագահի, երկրի, պետականության համար բաժակ բարձրացրած Գալուստ Գրիգորիչի հետ եղել է խիստ համերաշխ։ Հաջորդ կենացն ասել է Հովիկ Արգամիչը, որի կառավարության ողջ կազմը նույնպես ներկա է եղել «տոնակատարությանը»՝ «նվիրված» Աժ աշխատանքների ավարտին, Ընտրական օրենսգրքի կոնսենսուսին, Հարկային օրենսգրքի առաջին ընթերցմանը։ Բա– ցակայել են միայն դաշնակցական նախարարները։ Հովիկ Աբրահամյանը խմել է նաև Գալուստ Գրիգորիչի, պատգամավորների, Աժ-ի կենացը։ Հետո Գրիգորիչը խմել է կառավարության կենացը։ Ամփոփիչ կենացով հանդես է եկել Աերժ Ազատիչը՝ անդրադառնալով 3 խումբ հարցերի, սկսած գործի շարունակություն, միասնականության դրսևորում պետականության, Արցախի, երկրի անվտանգության հարցերի նկատմամբ։ Ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է լինելու, թե որքանով՝ հաջող, շատ կամ քիչ, բայց մղելու են, քանզի երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների, գործընթացների առաջ։ Ասել է, որ մարտահրավերները շատ մեծ են, ուստի պետք է կարգի բերվի «հայոց տունը»՝ դրսին, Ադրբեջանին չուրախաց– նելու և ոչ թե ընտրությունների գնալու պատճառով։ Ներքաղաքական հարցերից չի խոսել և ոչ մի հստակություն չի մտցրել տագնապահար ՀՀԿ-ականների շրջանում՝ ապագա ընտրությունների և իրենց ճակատագրի մասով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





















скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 109

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter