• 17:45 – Տարկետման կարգի փոփոխությունից տուժելու են լավ սովորողները 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին 



ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, ովքեր Հայաստան են ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:


Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահը ողջունել է հյուրերին Երևանում: Ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում միջկառավարական խորհրդի նիստ, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն արդյունավետ կլինի: «Մենք բոլորս անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը՝ ելնելով մեր տնտեսական շահերից, մեր քաղաքացիների շահերից: Շատ կարևոր է, որ ընդունվող որոշումները լինեն շոշափելի գործարար միջավայրի, յուրաքանչյուր ապրանքի գնորդի և ծառայության պատվիրատուի համար: Այդ նպատակին հասնելու համար, կարծում եմ, որ ամենակարևոր հարցը խոչընդոտների վերացումն է՝ տեխնիկական խոչընդոտների, որոնք խանգարում են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին, դրանով իսկ՝ նվազեցնում ինտեգրացիոն գործընթացներից տնտեսական արդյունավետությունը»,- ասել է ՀՀ Նախագահը: Նշելով, թե տեղյակ է՝ որքան շատ հարցեր են ընդգրկված նիստի օրակարգում, Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԱՏՄ-ում նախագահող երկրի՝ Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովին ներկ այացնել՝ կա՞ արդյոք օրակարգում առկա հարցերի շուրջ ընդհանուր ընկալում, և ինչպիսի՞ արդյունքներ են ակնկալվում այս հանդիպումից:


Ղազախստանի վարչապետը իր և գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել Երևանում ջերմ հյուրընկալության և միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքի նախապատրաստման ու անցկացման հարմարավետ պայմանների ապահովման համար: «Մեզ համար առջևում այսօր աշխատանքային օր է, որի ընթացքում նախատեսված է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման հետ կապված հարցերի քննարկում: Նախագահների հանդիպման նախօրեին մենք կաշխատենք քննարկել և օրակարգից հանել հարցերի մեծամասնությունը, որպեսզի բարձր մակարդակով քննարկմանը ներկայացնենք միայն հետագա զ արգացման տեսանկյունից խոշոր ռազմավարական հարցերը»,-ասել է վարչապետ Կարիմ Մասիմովը:


Նա տեղեկացրել է, որ այսօր վարչապետների մակարդակով անցկացվող նիստում ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ քննարկման համար նախատեսված են բազմաթիվ հարցեր, և այսօրվա քննարկումների ժամանակ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները կփորձեն դրանք լուծել:


Հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ի՝ ինտեգրացիոն այլ միավորումների հետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև առանձին երկրների հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները:


ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների հետագա բնականոն զարգացման առումով ՀՀ Նախագահը կարևորել է անվտանգության բաղադրիչը և այդ տեսանկյունից ներկայացրել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 186

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter