C новым годом 2019
 
  • 07:09 – Մենք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները. Ա. Աշոտյան 
  • 16:21 – Տուն ենք ուղարկելու այս իշխանություններին․ Հրանտ Մարգարյանը Փաշինյանի իշխանության մասին 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Կառա Ղազարյանն պատրաստվում է Mrs. World մրցույթին: WLBF

Հայ մոդել Կառա Ղազարյանը Չինաստանում կմասնակցի Mrs. World մրցույթին: Մեր հետ զրույցում նա նշեց, որ մրցույթը տեղի է ունենալու մարտի 1-12-ը: 

«Մրցույթը կկայանա Դունգուան քաղաքում: Մասնակցելու առաջարկն ստացել եմ «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանից, ինչի համար շատ շնորհակալ եմ: Նախընտրական փուլի վերջնական արդյունքների շնորհիվ ես պետք է ներկայացնեմ Հայաստանը հեղինակավոր Mrs.World մրցույթում, որին մեր երկիրը մասնակցելու է առաջին անգամ»,-նշեց Կառա Ղազարյանը
 
Մոդելի խոսքով` ինքը մրցույթին մասնակցում է ամենայն լրջությամբ և մեծ պատասխանատվությամբ: Հայ պատվիրակի հավաստմամբ` մրցույթը բաղկացած է լինելու մի քանի` նորաձևության, ազգային հագուստի, տաղանդի և այլ փուլերից:
 
«Տաղանդի փուլում ներկայացնելու եմ 4 ոճերի միաձուլումից ստեղծված գեղեցիկ պար, որը բեմադրել է պարուսույց Աննա Թաշչյանը: Ներկայանալու եմ մայրիկիս` դիզայներ-մոդելավորող Նարինե Ղազարյանի ստեղծած հագուստներով»,-հավելեց նա` շեշտելով, որ ըստ նախնական տվյալների` մրցույթին մասնակցել է 50 երկրի ներկայացուցիչ:
 
Սա մասնագիտությամբ լրագրող Կառա Ղազարյանի առաջին միջազգային մրցույթն է: «Իմ մոդելային կարիերան սկսվել է Վրաստանում, սակայն գալով Հայաստան՝ սկսեցի ավելի պրոֆեսիոնալ մոտենալ ոլորտին»,-շեշտեց նա: 
 
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 1222


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր