• 07:01 – Սերժ Սարգսյանի ելույթից 3 ամիս անց տեղի ունեցավ այս ողբերգությունը 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 07:01 – Նախագահը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 07:01 – Խուլիգանության դեպքեր Երևանում՝ ոստիկանների մասնակցությամբ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 

ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ դեռեւս քննարկում է համագործակցության ձեւաչափը (տեսանյութ)

«Մենք դռները չենք փակում, մենք համագործակցության կողմնակից քաղաքական ուժ ենք, իսկ այդ համագործակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական: ՀՅԴ-ի հետ դեռևս քննարկվում է համագործակցության չափը: Միգուցե հաջորդ նիստի ընթացքում նոր զարգացումների մասին  ես ձեզ հետ կխոսեմ, բայց այս պահին վերջնական որևէ բան հստակեցված չէ: Կապրենք ,կտեսնենք»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագորղներին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Նշենք, որ Գալուստ Սահակյանն էլ այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում  նշել է, որ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ խոսք ու զրույց է ընթանում: «Ա1+»-ի այն հարցին, թե հնարավոր է արդյոք  կոալիցիա կազմվի ԲՀԿ-ի հետ ,ինչին ի պատասխան Շարմազանովը նշեց.


«Ես ՀՅԴ-ի հետ էլ կոալիցիա կազմելու անուն չեմ տվել, ես խոսել եմ համագործակցության մասին: Ձևաչափի վերջնական տարբերակը մենք կունենանք, երբ որ կավարտվեն բոլոր հանդիպումները: Մենք այսօր դեռևս վերջնական որոշում չունենք ապագայի հետ կապված:Այս պահին ինչ գրում է, դա գրում է մամուլը և շատ դեպքերում այդ գրածները գոնե այսօրվա համար իրականության հետ չեն համընկնում: ՀՀԿ գործադիր մարմինը վերջնականապես դեռևս չի քննարկել ում հետ պետք է գնանք համագործակցության, կլինի կոալիցիա, թե չի լինի»:


Փետրվարի 11-ին լրանում է նաև ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամանակը: ՀՀԿ խոսնակից հետաքրքրվեցինք նաև, թե ով է նրան փոխարինելու:


«Կուսակցությունն այն մարմինը չէ, որ պիտի քննարկի ԱԱԾ պետի պաշտոնի հավանական թեկնածուի հարցը: Դա ազգային անվտանգության հարց է, որը պիտի քննարկվի նախագահի գլխավորությամբ՝ անվտանգության խորհրդում: Դա մեր լիազորություններից վեր հարց է»,-ասաց նա:


ՄԻՊ-ի  թեկնածուի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան  պարոն Շարմազանովը նշեց, որ այդ հարցը դեռևս չեն քննարկել:


Նա անդրադարձավ նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին, որոնք նիստի ընթացքում ևս քննարկվել են: Մասնավորապես  նա խոսեց ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում քննարկված երկու հակահայկական բանաձևերի մասին:


Ի դեպ նշենք նաև, որ նիստը մեկնարկեց նախատեսված ժամից 40 րոպե ուշացումով: Սերժ Սարգսյանը ժամանել էր ուշացումով:


Ավելին՝ տեսանյութով





  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 257

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter