• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Ասիական զարգացման բանկին ուղղված շարունակական պահանջները Կապանից շարունակվում են․․․

Ասիական զարգացման բանկին ուղղված շարունակական պահանջները Կապանից շարունակվում են․․․

«Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ն շարունակում է պահանջել, որպեսզի Կապան քաղաքի ջրամատակարարման համակարգերի բարեփոխման վերաբերյալ ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությունները պատասխանատվություն ստանձնեն ծրագրի համար: Այս նյութում ներկայացնում ենք Ասիական զարգացման բանկի եւ «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի վերջին նամակագրությունը Կապան քաղաքի ջրամատակարարման խնդրի վերաբերյալ:

Ասիական զարգացման բանկի նամակը

Ասիական զարգացման բանկին ուղղված շարունակական պահանջները Կապանից շարունակվում են․․․


«Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի նամակը

«Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի

փոխտնօրեն, պարոն Սեզար Լորենսին

Հարգելի պարոն Լորենս,

Ձեր կողմից ստացված նամակի բովանդակությունն, ըստ էության, համընկնում է օրեր առաջ Կապանի ջրամատակարարման ցանցի ձախողած նախագծի պատասխանատուների կողմից «Էկոլուր» կայքում նախօրեին տեղադրված հերքման տեքստի հետ: Սույն նամակով կետ առ կետ անդրադառնում ենք բոլոր այն կետերին, որոնք Դուք մատնանշել եք Ձեր նամակում: Հարկ եմ համարում նշել նաև, որ մենք չենք պատրաստվում անվերջ նամակագրությամբ զբաղվել. խմելու ջրի մատակարարման խնդիրը ազգային անվտանգության հիմնահարց է, և եթե դոնոր

կազմակերպություններն ու ջրամատակարարման ցանցի անվտանգության համար

պատասխանատու կազմակերպությունները ցուցաբերում են այսօրինակ անտարբերություն, խնդրի կարգավորմանը պետք է այլևս ներգրավվեն համապատասխան իրավապահ մարմինները:

Այսպիսով՝

1. նախ խոսենք խախտումների և դրանց վերաբերյալ առկա փաստերի մասին: Դրանք այնքան շատ են, որ բոլորի մասին նամակում անդրադառնալը նպատակահարմար չէ: Նշեմ միայն, որ պաշտոնական տվյալներով արձանագրվել են խմելու ջրի որակից 150-ից ավելի շեղումներ (փաստաթղթերը կից կներկայացնենք Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին): Նշենք նաև, որ խմելու ջրի խողովակները որոշակի տեղերում միացվել են դեռևս խորհրդային տարիներին շահագործվող ջեռուցման խողովակներին, ինչը բնակչության առողջության համար ակնհայտորեն կարող է ունենալ անկանխատեսելի աղետալի հետևանքներ.

2. այն պնդումը, թե նշված գործընթացը ենթակա չէր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, հետևանք է ոչ այնքան ազգային օրենսդրությանը չտիրապետելուն, այլ ավելի շուտ պատասխանատվությունից խուսափելու փորձի: Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն, պարոն Սեզարին ուղղված մեր նախորդ նամակում շատ պարզ ներկայացվել էին ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները, որտեղ չափազանց հստակ կերպով նշված էր հետևյալը՝ «Այսպես, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (գործում է 1995 թվականից), ինչպես նաև

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (գործում է 2014 թվականի հուլիսի 23-ից) համաձայն, սոցիալ-տնտեսական, քաղաքաշինական, ինչպես նաև այլ բնույթի տարածքային պլանավորման փաստաթղթերը, հայեցակարգերը, սխեմաներն ու պլանները (հիմնադրութային փաստաթղթերը) ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և պետական բնապահպանական փորձաքննության` ազգային օրենսդրությամբ և Հայաստանի միջազգային պարտավորություններով սահմանված կարգով»:

Այսինքն, խնդիրը ոչ թե խողովակների միլիմետրերն են, այլ գործունեության տեսակը, որը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» 1995 թվականից գործող ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ որպես քաղաքաշինական բնույթի տարածքային պլանավորման գործունեություն:

Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերով դա ևս պարտադիր պայման է և կոչվում է «Ռազմավարական էկոլոգիական գնահատում»: Այն իրականացվում է համալիր փորձաքննություն պահանջող գործունեության տեսակների համար (օրինակ՝ հատակագծերի հաստատում, ջրամատակարարման ցանցերի վերականգնում և այլն).

3. այն պնդումը, թե 2013թ. հոկտեմբերի 24-ին «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը Կապան քաղաքում իբր կազմակերպել է «հանրային քննարկում», ևս չի բխում օրենսդրությամբ այդ տեսակի գործունեության համար պահանջվող պայմաններից, քանի որ օրենքի շրջանակներում կազմակերպվող «հանրային քննարկումը» պետք է անցկացվեր օրենսդրությամբ սահմանված՝ հստակ ընթացակարգով, ինչը տեղի չի ունեցել: Մատնանշված հանրային միջոցառումն ընդամենը եղել է իրազեկում, որից հետո Կապանում հավաքվել են տասնմեկ հազարից ավելի ստորագրություններ՝ ջրամատակարարման ցանցը «Հայջրմուղկոյուղուն» չտրամադրելու պահանջով՝ որպես վստահություն չվայելող, անպատասխանատու ընկերության: Ի դեպ, քաղաքապետարանը կատեգորիկ կերպով հրաժարվում է համայնքի բնակիչներին տրամադրել ջրամատակարարման ցանցը հանձնելու վերաբերյալ պայմանագիրը՝ այն անվանելով՝ ոչ տիպային: Այդպիսի իրավական եզրույթ օրենսդրությամբ ամրագրված չէ, ինչը մեզ հիմքեր է տալիս խոսելու կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին.

4. վերջում նշեմ, որ մենք ջրամատակարարման ցանցի հիմնախնդրով զբաղվել ենք անընդմեջ՝ գործընթացի ամենասկզբից՝ ստորագրահավաք իրականացնելով, համայնքի ղեկավարին և ընկերությանը բազմաթիվ հարցումներ ու բողոքներ ուղղելով, ոլորտին առնչվող քննարկումներին մասնակցելով: Մեր կողմից ներկայացվող անխտիր բոլոր պնդումները փաստաթղթավորված են, որոնք կարող ենք տրամադրել ինչպես դոնոր կազմակերպություններին, այնպես էլ իրավապահ մարմիններին:

Կարող ենք հիմնավոր ասել, որ Ասիական զարգացման բանկի գործընկեր կազմակերպությունը չի կատարում իր պարտավորությունները Ասիական զարգացման բանկի նկատմամբ և Կապանի ջրամատակարարման հարցում։

Կից Ձեզ եմ ուղարկում մեր կողմից վեր հանված խնդիրների հիմնավորվածությունն ապացուցող որոշ փաստաթղթեր՝ մեր հաղորդակցությոնը Կապանի քաղաքապետարանի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության հետ, ինչպես նաև խմելու ջրի որակի վերաբերյալ պետական պատասխանատու մարմինների տրամադրած տվյալները: Նախագծում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ առավել ամբողջական պատկեր ստանալու համար Ձեզ ևս մեկ անգամ հորդորում ենք այցելել Կապան՝ հանդիպելու տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցչների հետ:

Հարգանքով՝

Արշավիր Խալափյան

Կազմակերպության նախագահ»:

www.ecolur.org скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 340

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter