• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Պալմիրայում ԻՊ-ի դիրքերին

Սիրիական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Պալմիրա քաղաքին, որը գտնվում է «Իսլամական պետության» զինյալների վերահսկողության տակ, տեղեկացնում է BBC-ն:

25 ավիահարվածների արդյունքում զոհվել է առնվազն 26 մարդ, նրանցից 12-ը զինյալներ են եղել, հայտնել են Բրիտանիայում գտնվող Մարդու իրավունքների սիրիական կենտրոնից:

«Իսլամական պետության» զինյալները մայիսին գրավել էին Պալմիրա քաղաքը, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան:

Բացի դրանից ավիահարվածներ են հասցվել նաեւ Իդլիբ քաղաքի ուղղությամբ, որտեղ զոհվել է 17 մարդ: Իդլիբը ջիհադիստական եւ իսլամիստական խմբավորումների միության հենակետն է համարվում: Սիրիան օգտագործում է ճշգրիտ զենքի նոր տեսակ, որը, ըստ սիրիական բանակի ներկայացուցիչների, մատակարարում է Դամասկոսի դաշնակից Ռուսաստանը:

12033642_741964495932160_686576671_n

«Վերջին երկու օրերի ընթացքում ռեժիմն իրականացրել է ավիահարվածներ այն տարածաշրջաններում, որոնք գտնվում են «Իսլամական պետության» վերահսկողության տակ»,- հայտնել է Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի ներկայացուցիչ Ռամի Աբդել Ռամանը:

Այն ժամանակահատվածում, երբ Պալմիրան գտնվում էր ԻՊ-ի վերահսկողության տակ, ջիհադիստները ոչնչացրել են քաղաքի առավել հայտնի հնագույն շինությունները, այդ թվում երկու գլխավոր տաճար եւ երեք աշտարակներ:

«Իսլամական պետության» զինյալներն ավելի վաղ ոչնչացրել են Իրաքի մի քանի հնագույն այլ հուշարձաններ, որոնք պատկանում էին նախաիսլամական ժամանակաշրջանին:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան



Источник: galatv.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 396


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր