• 10:48 – Ո՛չ գեներալները, ո՛չ էլ մյուսները չեն որոշում՝ ով ինչ պաշտոնի է նշանակվելու. Ս. Օհանյան 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 07:01 – Նախագահը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 07:01 – Խուլիգանության դեպքեր Երևանում՝ ոստիկանների մասնակցությամբ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 

38 հազար դոլարի կողոպուտի մասնակից Տիգրան Սարգսյանի ազգական է, որը ծեծել էր Հունան Պողոսյանի եղբորորդուն

2555Այսօր՝ հուլիսի 10-ին, հայտնի դարձավ, որ «Զվարթնոց» օդանավակայանի VIP նախասրահում քրեական հետախուզության աշխատակիցները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալում են Կոստանտին Հունանյանին (Ալավերդյանցի Կոկո) , Աշոտ Կարինյանին և Վաչագան Գեղամյանին: Վերջիններս տեղափոխվում են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այս մասին գրել է shamshyan.com-ը և հավելել, որ   Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև գողոնը, ինչպես նաև նրանց ավտոմեքենայում նրանց մոտ հայտնաբերվում են դիմակներ, ռետինե մահակներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հունանյանը քրեական անցյալով հարուստ հայտնի Ալավերդյանցի Կոկոն է:


Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, Երևանի Կենտրոն վարչական տարածքում խոշոր չափի ավազակային հարձակում էր կատարվել:


Politik.am-ը պարզեց, որ Ալավերդյանցի Կոտոն նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան  Տիգրան Սարգսյանի ազգականն է: «Anushanahit.livejournal.com» բլոգը դեռևս 2012 թվականին գրել էր, որ Կ. Հունանյանը նախկին վարչապետի  ազգականն է և հղում էր կատարել asekose.am կայքին, որը, սակայն հեռացրել է այդ նյութը:


Operativ.am-ի տարիներ առաջ հրապարակած տեղեկատվության համաձայն, որը ոչ հերքվել է և ոչ էլ հաստատվել՝ Կ. Հունանյանը  Կոտոն ծեծի էր ենթարկել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի եղբորորդուն այն աստիճան, որ վերջինս վիրահատվել է:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 452

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter