• 23:32 – Գեներալ Մանվելի՝ թիվ 1 տպարանը պայթեցրած մերձավորն ուզում է գեներալ դառնալ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Գյումրի զարգացման ծրագրեր

  • 17 հոկ, 12:01

Գյումրի

 
Քաղաք Գյումրի – պատմություն, տեսարժան վայրեր, հյուրանոցներ և տուրիզմ
Արհեստների և արվեստի քաղաք…
 

Կումայրի – Գյումրի – Ալեքսանդրապոլ- Լենինական – Գյումրի (Gyumri – Kumayri – Alexandrapol – Leninakan): Քաղաքը Գյումրի է վերանվանվել 1991թ-ին սեպտեմբերի 21-ի հանրաքվեով:

Իր մեծությամբ Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Բնակչութունը` մոտ 150.000 մարդ, մեծ մասը հայեր են։ Ապրում են նաև ռուսներ, հույներ և եզդիներ։ Գյումրեցիները հայտնի են իրենց սուր հումորով: Գյումրին կարելի է անվանել հայկական հումորի «մայրաքաղաք», ինչպես նաև` Հայաստանի «հայրաքաղաք»:

Կումայրին որպես բնակատեղի գոյություն ունի ավելի քան երկուսուկես հազարամյակ, որը հաստատում է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական եւ մշակույթի հարուստ մնացորդներով եւ այլ արժեքավոր նյութերի փաստը:

Գյումրվա զինանշանը

Հովազ –  քանի որ Բագրատունիների նստավայրը եղել  է Շիրակիմարզում օգագործվել է Բագրատունիների զինանշանը:
Կամար –  Արագած սարը և եկեղեցին օգտագրոծվել է որպես Գյումրիքաղաքային բնորոշ բնության  և ճարտարապետական էլեմենտներ:
Գ. Լուսավորիչի կանթեղեն օգտագործվել է, քանի որ կա լեգենդ, որ Լուսավորիչի կանթեղը այրվում է Արագածոտնի գագաթների միջև:
Շոուլը օգտագործվում է որպես արհեստների և ճշտապահության սիմվոլ:
Կամարի աջ և ձախ կողմերում շրջանների մեջ կրթության և արվեստիսիմվոլներ:

Քաղաքի զարգացումը

Գյումրիի զարգացման ամենանշանակալից շրջանը եղել է XIX դարը, երբ իր շրջակայքով 1804 թվականին,  ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ այն մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն մոտ քարորդ դար ավելիվաղ քան ողջ Արեւելյան Հայաստանը: Այդ ժամանակ այն դարձավ Անդրկովկասի նշանավոր քաղաքներից մեկը:
1829 – 30 թվականներին Արեւմտյան Հայաստանից՝ Կարսից, Էրզրումից, Բայազետից եւ այլ հարյուրավոր ընտանիքներ ներգաղթեցին եւ մշտական բնակություն հաստատեցին Գյումրիում, որի հետեւանքով քաղաքը դարձավ համեմատաբար բազմամարդ:

1837 թվականին Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ը, ժամանելով Գյումրի, քաղաքը կոչում է իր կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրիա Ֆեոդորովնայի անունով՝ Ալեքսանդրապոլ, (ժողովուրդը երբեմն անվանել է նաեւ Ալեքպոլ): 1840 թվականին Գյումրին հայտարարվում է քաղաք, իսկ 1850-ին, դառնում Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառaկենտրոնը: Քաղաքը գլխավոր պրիստավի (գավառապետի) նստավայրն էր, Անդրկովկասի ռուսական զորքերի կարեւոր ավան-պոստը: Այստեղ հիմնվեցին ռազմական ամրություններ, զինվորական ավաններ (Պոլիգոններ` Սեւերսկի, Կազաչի պոստ):

Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն` այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին` ավելի շատ:

Սովետական կարգերի հաստատմամբ Ալեքսանդրապոլում արագ թափով սկսեց զարգանալ արդյունաբերությունը, գիտությունն ու մշակույթը: Մինչեւ 1930-ական թվականների սկիզբը քաղաքը մնում էր որպես գավառի կենտրոն: 1924 թվականին Վլադիմիր Լենինի մահից հետո Ալեքսանդրապոլը վերանվանվեց Լենինական:

Գյումրիում 1926 եւ 1988թթ. Տեղի են ունեցել աղետալի երկրաշարժեր : 1988թ-ի երկրաշարժի հետեւանքով ոչնչացավ 1.8մլն քառ. Մետր բնակմակերես, այդ թվում 22.678 բնակարան, մոտ 100հզր մարդ դարձավ անօթևան:

Գյումրիում գործում են պետական եւ մասնավոր 7համալսարան, 40 դպրոց, երաժշտական եւ արվեստի քոլեջներ, դրամատիկ թատրոն, տիկնիկային թատրոն, 8 թանգարան, քաղաքային մարզադաշտ, ծածկաց լողավազան, 7 երաժշտական, 15 մարզադպրոց, երգի թատրոն, սպորտային պարերի դպրոց, արտարվեստի դպրոց, 2 նկարչական դպրոց, 25 մանկապարտեզ: Գործում են ԳԱԱ երկրաֆիզիկայի ու ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտը, Հայաստանի հյուսւսային տարածաշրջանի սեյսմիկ պաշտպանության կենտրոնը:

Գյումրի – տեսարժան վայրեր

Գյումրին հարուստ է պատմական և մշակութային տեսարժան վայրերով:

Թանգարաններ

Մերկուրովի անվան տուն թանգարան

Գյումրվա ներկայիս պատմությունն իմանալու համար ամենալավ տարբերակը Գյումրիի Հաղթանակի 47 հասցեում գտվող Սերգեյ Մերկուրովի անվան տուն-թանգարան այցելելն է:  Հունական ծագում ունեցող Մերկուրովը ծնվել է Գյումրիում և հանդիսանում է ԽՍՀՄ-ի վաստակաշատ քանդակագործ:

Ասլամազյան քույրերի տուն թանգարան

Գյումրվա որպես հնամենի և հարուստ պատմությունը և ինքնատիպ կոլորիտը ներկայացնող թանգարաններից է Ասլամազյան քույրերի տուն թանգարանը: Այն իրենից ներկայացնում է հին Գյումրուն բնորոշ դասական կառույց:  Ասլամազյան քույրերի տուն թանգարանը կառուցվել է 1980-ական թ. որպես ուսումնական հաստատություն: Սովետական դարաշրջանի արվեստագետ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը քաղաքին են կտակել իրենց ստեղծագործությունները` մոտ 700 արվեստի գործ:

Ավետիք Իսահակյանի անվան տուն թանգարան

Թանգարանը գտնվում է Վարպետաց փողոցում, որն այսօր վերանվանվել է Շահումյանի փողոց:

Հովհաննես Շիրազի անվան տուն թանգարան

Գյումրեցի հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը գտնվում է Շահումյան փողոցի 101 հասցեում: Հիանալի վայր է գրողի կենսագրությանը մոտիկից ծանոթանալու համար: Թանգարանը հիմնադրվել է 1975թ, վերակառուցվել 2002թ: Այստեղ կարելի է կանգ առնել և հանգամանորեն ծանոթանալ մեծ բանաստեղծի կյանքին և գործունեությանը:

Մհեր Մկրտչյանի անվան տուն թանգարան

Գյումրիում  է ծնվել նաև հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը: 2006 թ. դեկտեմբերի 22-ին Գյումրիում բացվել է Մհեր Մկրտչյանի անվան տուն-թանգարանը, որը գտնվում է Գյումրիի Վարպետաց և Ռուսթավելի փողոցների հատման կետում, բավական մոտ Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրաժի տուն-թանգարաններին:

Ձիթողցոնց տուն թանգարանՁիթողցոնց տուն թանգարան

Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Շատ հետաքրքիր վայր, որտեղ կարող ենք ծանոթանալ Գյումրվա առօրյային, մշակույթին և պատմությանը:  Բավական ընդարձակ Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը տեղակայված է "Ձիթողցյանների” տանը, որը կառուցվել է 1872թ. Ձիթողցյանների ընտանիքի կողմից, այդ պատճառով էլ թանգարանը կոչվում է նաև Ձիթողցյանների տուն-թանգարան:


Можно зайти сюда newprogs.net чтобы скачать все для пк, а так же на allfilm.net посмотреть фильмы или скачать с newtemplates.ru лучшие шаблоны
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter