• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:16 – Լեբկուխեն 

«Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնյայի կողմից խոշոր չափերով հոգեմետ դեղահաբերն ապօրինի պահելու դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակցի կողմից 2015 թվականի հուլիսի 15-ին հիշյալ հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի սենյակում կատարված ստուգումներով հայտնաբերվել և առգրավվել են խոշոր չափերով «դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբեր:

Մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հատուկ ծառայություն իրականացնող` հիշյալ քրեակատարողական հիմնարկի հոգեմետ դեղերի պահպանության պարտականությունները կրող, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Ղ.-ն հիվանդ դատապարտյալի կողմից չօգտագործված և իրեն վերադարձված խոշոր չափերով «դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղերը ստանալուց հետո, խախտելով դրանց ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու կանոնները, հիվանդ դատապարտյալի վերադարձրած խոշոր չափերի հոգեմետ դեղահաբերը պատշաճ չի ձևակերպել և դրանք ապօրինի պահել է իր սպորտային պայուսակի մեջ և բաճկոնի գրպանում:

Հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից հոգեմետ դեղեր ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու կանոնների խախտմամբ՝ խոշոր չափերով «դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբերն ապօրինի պահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 328


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր