Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS ԱՅՍՕՐՎԱ ԴԻՄՈՐԴԸ ՎԱՂԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌՋԵՎ » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 12:54 – ՊՆ կապիտանը յուրացրել է զորամասին հատկացված 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

ԱՅՍՕՐՎԱ ԴԻՄՈՐԴԸ ՎԱՂԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌՋԵՎ

ԱՅՍՕՐՎԱ ԴԻՄՈՐԴԸ ՎԱՂԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԿՈՏՐԱԾ


ՏԱՇՏԱԿԻ ԱՌՋԵՎ


 


ԱՅՍՕՐՎԱ ԴԻՄՈՐԴԸ ՎԱՂԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԿՈՏՐԱԾ  ՏԱՇՏԱԿԻ ԱՌՋԵՎԱյսօրվա դիմորդը բուհերի միջև ընտրություն կատարելիս չի կորող 100 տոկոսով վստահ լինել, որ 4 տարի հետո իր ընրտած բուհն իրավունք կունենա իրեն միջազգային չափանիշներին համապատասխանող դիպլոմ շնորհել: Այսինքն, բուհերի համար անցումային այս շրջանը կարող է ռիսկային լինել ուսանողների համար և այսօրվա դիմորդը վաղը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առջև: Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքում 2018 թ.-ից հետո այլևս չեն լինի ռիսկային համարվող կրթական հաստատություններ: Դա հնարավորություն կտա դիմորդին երաշխավորված բարձրագույն կրթություն ստանալ, համոզված է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:


Հետագա վտանգներից երաշավորված լինելու համար Ռ. Թոփչյանը դիմորդներին խորհուրդ է տալիս բուհի հետ պայմանագիր կնքելուց առաջ ուշադրություն դարձնել պայմանգրի դրույթներին:


«Եթե դա գիտակցում է դիմորդը, պետք է բուհից պահանջի պայմանգրում ավելացնել այնպիսի կետ, որը կհավաստիացնի, որ բուհը երաշխավորում է, որ  ուսանողը կավարտի հավաստագրում անցած բուհ: Այդ դեպքում էլ բուհն իր առջև խնդիր կդնի բարելավել իր դիրքերը, մասնակցել ինստիտուցիոնալ հավատարմագրմանը և ստանալ արտոնագիր»,- ասում է Ռ. Թոփչյանը:


Այստեղ միակ պահանջատերը կրթություն ստացողն է և ինքը պետք է կարողանա պաշտպանել իր իրավունքները, իսկ եթե երկիրն ընտրել է միջազգային չափանիշներին համապատասխանող բուհեր ունենալու ճանապարհը, ապա պետք է հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար: Ռ. Թոփչյանի խոսքով մինչև 2018 թ.-ը ամենայն հավանականության կառավարությունը որոշում կընդունի, որով հավասարության նշան կդրվի նախկինում հավաստագրում ստացած և ներկայումս ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած բուհերի միջև:


«Մասնավոր բուհերից, ովքեր այսօրվանից արդեն գիտակցում են այս խնդիրը և պատասխանատվություն ունեն իրենց ուսանողների առջև, արդեն դիմում են մեզ: Նրանք, ովքեր դեռ պատրաստ չեն, դեռևս չեն դիմում»,- ասում է Ռ. Թոփչյանը:


Հատկապես կարևոր են, որ բուհի հետ կնքվող պայմանագրում լինեն ֆորսմաժորային իրավիճակների մասին դրույթներ, որպեսզի ուսանողը հետագայում խնդիրներ ունենալու դեպքում կարողանա դատարանում պաշտպանել իր իրավունքները, խորհուրդ է տալիս ազգային կենտրոնի տնօրենը: Հակառակ դեպքում ուսանողը կկորցնի թե կրթության դիմաց վճարած գումարը, թե բուհի ավարտական վկայական ստանալու իրավունքը և թե իր թանկ և չվերականգնվող ժամանակը:





ԱՐՄԻՆԵ  ԳՐԻԳՈՐՅԱՆ


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 368


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր